և թէ՛ դուրսեն, միօրինակ հրաբխային շեկ քարե շինված են խոյակ և խարիսխներով, ինչպես տաճարին ամբողջ շենքը քանի մը պատասխանատու թոլերու, որոնք թեթև գորշագույն ավազաքարով շինված են:
Պատերը միահամուռ շինած են սև, գորշ և առավելագույն չափով կարմրագույն քարերով՝ միշտ խառն և աններդաշնակ դասավորված, կրաշաղախը բաղադրված է մանր ավազներե զատ, նաև զանազան մեծության խճաքարերե, սկսած սիսեռի մեծութենեն մինչև հավկիթի չափ, բացի այն խիպարներեն, որոնք ծառայել են քարերու թողած բացը լեցնելուն։ Պատերու քարերը ներսեն և դրսևն մինչև 125 սմ, մեծություն ունեցողներ կան երկայնությամբ, իսկ խորության չափերը անհավասար են, ոմանք հազիվ 18 սմ. թանձրությամբ abaque-ներ են, իսկ ոմանք ետևի անտաշ մասերով մինչև 45 սմ թանձրության կհասնին։ Երկու երեսին դրած են երեսպար քարերը, մեջտեղը կրաշաղախ և խիպար լեցված է, խիպարները դրված են հորիզոնական դիրքով:
Տարբեր ձևով կտրված են գալերեան ծածկող կամարներու քարերը, այս քարերը կտրված են նեղ ճակատով 35-55 սմ. մինչև 225-230 երկարությամբ, իսկ խորությունները մոտավորապես մինչև մեկ 1 մետր պատին մեջ թաղված հանգիստին մոտերը, թեև կան մինչև 60 սմ. կարճ քարեր ալ, սակայն միշտ խոր պատին մեջ մտած կողմերեն։
Տաճարին մեջ կան ՚ա. մայր սյուները միացնող աղեղներ, բ. խաչաձևի սյուները միացնող աղեղներ, գ. galerle-ին մեջեն երկրորդ գմբեթին խարիսխ կազմող աղեղներ, դ. արտաքին որմնասյուներու աղեղներ, և, պատուհաններու և դռներու աղեղներ։
Մայր սյուները միացնող աղեղները, որ մեծ մասամբ շինված են կարմրագույն քարերով, հնար եղածին չափ երկար չափերով կտրվածներ կան. իսկ մյուսները զանազան մեծությամբ, որոնց մեջ կան նաև ավելի քան մեկ մետր մեծությամբ աղեղնաքարեր։
Պատուհաններու աղեղները կան որ մի քարով տաշած են, իսկ կան մինչև երեք քարով կազմած, որոնց մեջ կպատահին զանազան գույնի քարեր։ Արտաքին