Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/115

Այս էջը հաստատված է

եզրակացության են հասնում անոր երևնալու ժամանակի մասին: Գիտնականներից ոմանք միանգամայն առասպելական միայն կհամարին Զրադաշտը, ուրիշներ, որոնք հավատում են անոր գոյության, շատ հին ժամանակներու կտանին։ Արդ, ինքս, որ պատմաբան կամ պատմագիր չեմ, հետևաբար ոչ մի սեփական կարծիք չեմ կարող ունենալ այս մասին, ուստի կքաղեմ հատվածներ հանրածանոթ գիտնականներից։

* * *

Մեդացիների և պարսիկների կրոնը՝ իրենց իրապես և հաստատապես պատմության ասպարեզ իջնելու պահուն− Զորոաստրի կրոնն էր, սակայն ենթարկված մի կերպ բարեփոխության կամ մի տեսակ վերածնության։ Այն Զորոաստրը, որ ապրում էր Վշտասպի, այսինքն՝ Դարեհի ժամանակ, որը բարձրացավ Կյուրոսի և Կամբիզի գահը և գլուխ եղավ պարսիկների աքեմինյան ընտանիքի ճյուղ բակտրիական տոհմի, վերահաստատեց մի կրոն Ասորեստանի այն մասի վրա, որ ձևակերպված և գործադրության մեջ էր ասորեստանյան պետության արիական տարրերի կողմից։ Այս կրոնը կբաղկանար եգիպտացիներից փոխառյալ սկզբունքների մի խառնուրդե և սեմական երկասիրություններե։ Զորոաստրի ծագումը Ատրոպատենից էր, ուր գոյություն ուներ Սպոտա կամ Ուրմիա մեծ լիճը, Վերին Մեդիայի գավառում։ Այստեղ այս պաշտամունքը օտարականների հովանավորության ներքո ավելի անաղարտ պահված էր, քան թե դաշտային տեղերու մեջ։ Այս կրակի պաշտամունքը շատ հին էր, ինչպես ասել ենք մեր ներածության մեջ, կվերաբերի Horma իմաստունին, որ ինք ևս աստվածացավ։ Նա հույներից անվանվեցավ Omanos, որ ներկայացված է անմահացնող կենաց ծառով։

Բոլոր հեղինակներ համաձայն են այն կետի վրա, թե պարսիկներ աստվածներ ներկայացնող արձաններ չունեին։ Պոզանիաս (աշխարհագիր 11-րդ դարու) և Ստրաբոն (Տիբերիոս կայսեր (14-37) ժամանակակից) առաջինն են, որ աթաշկահի կամ կրակի սեղանի (aut I) մասին կխոսին, ինչպես որ այսօր կտեսնվի աստվածուհին պետք էր որ մեհյաններ ունենային և թե կհաստատե, որ պարսիկներ, հետնագույն ժամանակների մեջ իրենց աստվածներուն մարդկային կերպարանքովը արձաններ են շինել. Օքյուսի որդի Արտաքսերքսես, պետք է որ առաջին անգամ մտցրած լինի այս պաշտամունքը, ինքը պետք է հրամայած լինի, որ Անահիտի արձանները շինվեին Բաբելոնի, Շոշի, Էկբատանի, Պերսեպոլսի, Բակտրիայի, Դամասի և Սարդայի մեջ։ Այսօր տակավին կտեսնվին Դարեհի կանգնած հուշարձանների վրա Ասորեստանի նմանությամբ աստվածությունների խորհրդավոր պատկերներ և Ստրաբոն կհաստատե, թե Omanos (Horma) աստվածը և Անահիտ աստվածուհուն պետք էր որ մեհյաններ ունենային և թե Omanos-ի պատկերները կտարվեին զանազան հանդեսներու։ Վերջապես, զարմանալի չէ, որ արևմտյան իրանցիները, շրջապատված կրոնական արձաններ գործածող ժողովուրդներով, կամաց-կամաց չազդվեին և մուտ չգտներ իրենց մեջ արձանների գործածությունը։ (D. Raméе, Hist. generate de l’architecture, p. 346-349).

* * *

Ապահովապես նվազ ծանոթ են արևելքը կառավարողներ. դասական ժամանակի պատմագիրներ կարողացան միայն Պարսկաստանի նկատմամբ ընթացիկ ավանդությունները հավաքել, տիրապետողները ոչ մի հիշատակարան չեն թողած իրենց պատմության։

Կրոնը ավելի արևելքում հաստատված էր իր խոշոր գծերուն մեջ, երբ ժողովուրդը ապստամբեցավ Ասուրբանիպալի դեմ և այն ժամանակվան տիրապետողի կրած խոստովանող անունը ապացույց է, որ կրոնը գործածության մեջ էր արքայական ընտանիքի մեջ։ Գրեթե չպիտի կարողանանք հասկանալ այն զանազան հեղաշրջումները, որ կատարվեց այս կրոնը իր ամենահին ձևը ստանալեն առաջ, որոնք սուրբ գրքերը պահեր են մեզ։ Ըստ ոմանց մազդեականությունը ծագում առավ Аryanām Vāedo-ի մեջ, ըստ այլոց միայն Մեդիայի մեջ ծագում առավ՝ իրանական գաղթականության գրեթե վերջին ժամանակներուն մեջ։[1] Հուսկ հետո, ինչ որ դարերու գործ էր վերագրեցին միայն մի մարդու ազդեցության, ազգային ավանդությունները, ճշմարիտ կրոնը հաստատած լինելու պատիվը վերագրեցին Զրադաշտ (Զորոաստր) մարգարեին։ Գրեթե դասական ժամանակների բոլոր գրողներ համաձայն են այս անձնավորությունը առասպելական հնագույն ժամանակի մեջ դնել։ Հեռմիպպոս և Էուդոքս կպնդեն թե, նա կծաղկեր Ալեքսանդրից վեց կամ յոթը հազար տարի առաջ, բայց Պլինիոս կըսեր, թե հազար տարի առաջ էր քան Մովսես և Լյուդացի Քսանթաս կհաստատե, որ իր մահվանեն վեց հարյուր տարի էր անցել,[2] երբ Քսերքսես արշավեց Աթենքի վրա։ Ըստ ամենահին ավանդության նա ծնած էր Ռաքայի մեջ Մեդիայում կամ Ատրպատականի մեջ և կապրեր իրանական ցեղի առաջին դարուն, այն ժամանակներում, որ ժողովուրդը տակավին բնակած էր Բակտրիայի մեջ։ Նա արքայական սերունդից էր և նախքան իր ծնունդը աստծուց ընտրված էր աշխարհը բարեկարգելու համար։ Իր մանկությունը և երիտասարդությունը մշտական պայքար եղավ հանդեպ դեվերու, միշտ հարձակող եղավ, միշտ հաղթող էր և ամեն մի փորձությունից ավելի կատարյալ դուրս կգար։ Երբ երեսուն տարեկան եղավ գերագույն ոգի Վոհումանո երեվցավ անոր և առաջնորդեց Ահուրամազդայի ներկայության։ Աստված հարցաքննության հրավիրելով հարցուց անոր. «որոնք են երկրի վրա լավագույն արարածները», նա պատասխանեց, որ «մարդկանց մեջ այն է լավագույնը, որուն սիրտը մաքուր է»։ Հետո ուզեց գիտնալ յուրաքանչյուր հրեշտակի անունն ու պաշտոնը, բնույթը և վերագրումները, վատ սկզբունքները։ Ահուրամազդան անցավ բոցեղեն լերան վրայեն, թույլ տվավ բանալ իր մարմինը և սրտին մեջ հալած մետաղ լեցնել տալ, առանց որևէ վնաս կրելու։ Այս բաներե հետո, աստծու ձեռքից ընդունեց Ավեստան՝

  1. G. Maspero, Hist. Ancienne des penples de l’Orient, p. 609։
  2. Սևագրության մեջ՝ քսան տարի է գրված փոխանակ վեց հարյուրի։