պարզապես կարելի է հետևցնել որ, Կյուճերաթի գմբեթահարկ կամ հարկածածուկ աթաշկահները մեծ շինություններ չէին։ Ինչպես կերևի, պարզ հավասարակողմ կամ երկար քառակուսի ձևով շենքեր էին, որոնց մեջտեղը դրված էր կրակի խարույկը կամ ատրուշանը, ատրուշանին քով դրված էր մովպետին բազմոցը, անկյուններում շինված էին դարաններ՝ որոնց մեջ կպահվեին մշտավառ կրակի համար ընտրված փայտեր և ուրիշ արարողությանց հատուկ սպասներ։ Բաբեբախտաբար այստեղ մասնավորապես շեշտված է որ, սույն աթաշկահին մեջ միայն քահանայից ներելի էր մտնել (ինչպես եբրայական խորանին սրբության սրբոցին մեջ), իսկ հասարակ ժողովուրդը աթաշկահին մեջ կատարված արարողությունը պիտի տեսներ վանդակապատ դռներու հետևեն։ Այս պարագան ևս ապացույց է որ, իսկական վռամական կրակի աթաշկահը կամ գմբեթահարկ շենքը փոքր շենք էր և հավատացյալ ժողովուրդը, այս սրբություն սրբոցից որոշ չափով հեռու բաց գավթի մեջ մնալով պիտի տեսներ արարողությունը՝ սրբություն սրբոցը ժողովրդից առանձնացնող ոևէ վանդակապատի հետևից։ Այս աթաշկահին մեջ, սրբազան կրակը ինչպե՞ս կվառեին, այս մասին ոչինչ չէ դրված, սակայն պարզ է որ, շենքի կամ սենյակի մի մասում դրված կլիներ վառարանը և այն տեղին կրակը կբերվեր մովպետին կողքը դրված ատրուշանին վրա։
Աթենքի նկարագրությունից նույնպես կտեսնվի, որ զոհարանը (իզեշնեխանե) բոլորովին անկախ էր աթաշկահից և կգտնվեր գավթի աջ կողմը (որ նմանապես աթաշկահի ևս աջ կողմը կլինի) առանձին մուտքով։ Այս շենքին ձևը ավելի որոշ նկարագրված է որ, երկար քառակուսի սրահմ է, գետինը սալահատակած և զանազան ջրանցքներով բաժանված է զանազան մասերու, որոնք արվիս կկոչվին, յուրաքանչյուր արվիսներով բաժանված մասերու վրա առանձին զոհաբերություններ կարելի է կատարել և յուրաքանչյուր արվիսի աջ կողմին դրված է զոհարար մոգի հատուկ նստարանը, նաև մի սեղան զոհի հատուկ, որու վրա դրված են զոհաբերության հատուկ սպասները։ Ձախակողմն մի փոքրիկ ատրուշան որուն մեջ վառված կրակը՝ նվազ սրբազան է քան վռամական կրակը, որ կվառվի իսկական ծածկութավոր շենքին մեջ և մշտավառ է։ Այս ատրուշանին մոտ կգտնվին զոհարար մոգին և անոր սպասավորին համար նստարաններ։ Այս հարկի մեջ, նմանապես անթույլատրելի է մտնել հասարակ ժողովրդին. ներելի է համարվում մտնել այն հավատացյալներուն համար, որոնց պղծություններից ազատ լինելը ապահովված է։ (Այս օրենքը շատ նման է քրիստոնեության մեջ գործադրված այն օրենքին, որ ապաշխարության ենթարկված մեղավորին ներելի չէր պատարագի արարողություն տեսնել)։
(Զվարթնոցի արտաքին աստիճաններու ընդհատման պատճառը գտնել խնդիրի առարկա եղող բաժանման մոտ, առաջ էր շինված թե հետո)։
Այսքան մանրամասնությունը բավական է մեզ, Բաքուի, Սուրախանի արվարձանին մեջ գտնված կրակի պաշտաման տաճարը, Կյուճարեթի կրակի պաշտման տաճարներու հետ համեմատության դնելու համար։
Հնդկաստանի կրակի մեհյաններու նման, Սուրախանիի աթաշկահը ևս ընդարձակ գավթի մեջ կգտնվի և գավիթի աջ կողմը գմբեթահարկ աթաշկահը։ Այս շենքը փոքր քառակուսի է՝ չորս անկյուններու վրա դրված չորս ամուր սյուներ կկրեն տանիքը և գմբեթը, չորս սյունամեջերը բոլորովին բաց են և սյուները սրակամար աղեղներով կապված են միմյանց գրեթե շենքի բարձրության հավասար։ Սակայն Կյուճերաթի աթաշկահներու համար նկարագրված կահավորումը միանգամայն բացակայելեն զատ, հայտնի ևս չէ թե ի՞նչ ձևով կկահավորվեր և ի՞նչ դիրքով անոր մեջ տեղ կբռնեին մովպետը և մյուս մոգերը։ (Ինչպես երևում է Հնդկաստանի մեջ կրակապաշտական հին ձևերը ինկեր են հնդկական կրոնի ազդեցության տակ և որոշ փոփոխություններ եղել են տաճարներու ձևին մեջ, իսկ Բաքվում երևում է որ գրեթե անփոփոխ մնացած է)։
Սակայն այս կահավորման բացակայությունը և կղերականաց պաշտաման ժամանակ դիրքի անորոշությունը երկու գլխավոր պատճառներ ունի։ Նախ որ վաղուց լքված մի աթաշկահ է և թերևս ավելի քան հարյուր տարիէ ի վեր կրակապաշտներ գոյություն չունին Բաքուի և շրջակայից մեջ, հետևաբար ոչ մի արարողություն չի կատարվում այնտեղ, և ընդհանուր շենքը գործածվում էր բոլորովին այլ նպատակի համար, հետևաբար շատ բնական է որ այնտեղ կրոնական նշանակություն ունեցող շարժական կամ անշարժ կարասի կամ սպասներ չէին կարող գտնվել։ Երկրորդ ինչ կվերաբերի փայտի պահարաններուն, որոնք գոյություն ունին Կյուճերաթի աթաշկահներու մեջ, այս աթաշկահին մեջ արդեն կարիք չկար, որովհետև այստեղ վառվող կրակը փայտի կրակ չէր, այլ գետնի տակից նավթալին գազի արտաշնչության բռնկումն էր, որ չորս անկյունի, չորս հաստ սյուներու մեջ դրված խողովակներու միջոցով կբարձրանար շենքի կտուրը, և կբոցավառվեր շենքի չորս անկյուններու վերա թերևս գմբեթեն ալ բարձր և ամեն տեղից տեսանելի։ Նույնիսկ կարելի է որ մովպետի կողքը դրված աթաշկահը ևս, ինչպես տեսանք Կյուրճերաթի աթաշկահին իրեն մեջ, այստեղ հավանորեն դարձյալ գազային կրակով կվառվեր։
Գալով աթաշկահի աջակողմին վրա Հնդկաստանում երևցած իզեշնեխանեին կամ երկար քառակուսի ձևով զոհարան-սրահին, այստեղ իբր առանձին շենք գոյություն չունի, եթե ուներ իսկ, ժամանակի ընթացքում անհայտացել է՝ գուցե մարդկանց ձեռքով, սակայն աթաշկահի գտնված տեգի ընդարձակ գավիթի շուրջը ամբողջովին շրջապատված է շենքերով, որոնք վանական մի հաստատության տպավորություն են թողնում, բնակության հատուկ բազմաթիվ սենյակներ կան այդ շենքի մեջ՝ զանազան չափերով և ձևերով, և առհասարակ այս սենյակներու գոնե բուն վերևը քառակուսի սրբատաշ քարերու վրա փորագրված արաբերեն և հնդկերեն արձանագրություններ կան։ Այս արձանագրություններեն, դժբախտաբար ես օգտվելու հնարավորություն չունիմ. նախ այն պատճառով որ ինքս չունիմ և չեմ գտած այդ արձանագրություններու լուսանկար կամ ձեռագիր օրինակները. երկրորդ՝ չեմ տեսած ոևէ աղբյուրի մեջ այդ արձանագրությունները ընդօրինակված կամ թարգմանված։ Կկարծեմ որ այդ արձանագրություններու բովանդակությունը, որոշ չափով բացատրություններ