Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/132

Այս էջը հաստատված է

բաժանում, մինը դեպի եկեղեցին, մյուսը դեպի գավիթ։ Բոլորովին միակտուր քարակոփ սեղանին ճակատը քանդակված է շրջանակի մը մեջ տարանկյուն և քառակուսի մոզայիքի ձևով քանդակվածքներով։ Սեղանին երկու կողմը՝ երկու խաչեր կան քանդակված, հարավային կողմը շրջանակավոր պարզ քանդակներ ունի, իսկ հյուսիսային կողմինը՝ ուշագրավ է իր ուռուցիկ գավազանաձև քանդակով, որի ստորին կողմին վրա երկու ծայրերին, առանձին շրջանակներու մեջ, քանդակված են երկու մարդիկ։

Ունի երկու ավանդատուն, մեկը սրահին մեջը՝ հյուսիսային կողմեն, իսկ մյուսը՝ սեղանին վրա դարձյալ հյուսիսային կողմեն։ Գմբեթն ամբողջովին քանդակված է թմբուկին մեջը սյունազարդ աղեղնակապած, իսկ կիսագունդը գագաթի լուսամուտեն սկսած շառավիղներով զատած և մեջերը 12 տեսակ քանդակներով զարդարած ամեն կերպ կանոնավոր որմնասյուները և կամարները, որոնց վրա հանգչած է գմբեթը, որպես թե առանձին քարերով շինված և տեղը դրած ըլլար։

Գավիթը երկու մասի բաժանված է, հյուսիսային կողմեն ունի մեկ սյունով և երկու աղեղով զատած բաժին մը, նույն բաժնի ճակատին վրա մեջեն մեկ սյունին վերևը քանդակված են երկու կապած առյուծներ, ներքևը մի արծիվ ոչխար վերցնող։

Դրան հարավային կողմը կա մի փոքր սենյակ ավանդատան նման. այս ավանդատունն ունի մի ութանկյունի գմբեթ, որի մեջն ամբողջ քանդակված է շատ գեղեցիկ կերպով։

11. ԱՇՆԱԿ

Թալինի շրջանում, հնումն թագավորական ամառանոց, ունի մի կիսավեր եկեղեցի, որ ըստ ոմանց 7-րդ, իսկ ըստ ոմանց 10-րդ դարուն կպատկանի։

12. ԱՇՏԱՐԱԿ

Այս գյուղի մեջ եղած հին հուշարձանների մանրամասն ցուցակագրումը աննպատակ կլինի առանց առանձին հետազոտության և ուսումնասիրության, որովհետև շատ կան բերդերու, բնակարաններու, դամբարաններսւ և այլ կարևոր մնացորդներ։ 5-6 հատ մեծ ու փոքր զանազան դարերու մեջ շինված եկեղեցիներ