Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/140

Այս էջը հաստատված է

5-6 կիլոմետր հեռավորության վրա Ալաճա լեռան ամենամեծ բարձրության գագաթի վրա կա կրկնակի պարսպապատ մի բոլորակ շինություն, որի շատ հին պաշտաման մի վայր լինելն անկասկած է։

26․ ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԿԱՄ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔ

Կգտնվի Ալավերդու [Թումանյան] գյուղի մոտ, շինված է 11-րդ դարուն մեջ, Մամիկոնյաններու ձեռքով. կանվանվի նաև Ճերմակ վանք, արտաքին ձևը բոլորովին պարզ է և հրաբխային գունավոր քարերով շինված է. պատուհանները փոքր և շրջանակաձև, ուշագրավ է տանիքի պսակը, որ գործածված է նույնպես ուրիշ տեղեր ժամանակակից շինություններու մեջ։

Այս եկեղեցվո արևելյան պատի վրա կգտնվի երկգլխանի գեղաքանդակ արծիվ թևատարած, ճանկերուն մեջ գառն բռնած։

Բացի կարնիզեն այս եկեղեցիի անկյունները սուրուրիկ ձևով անկյունավոր կարված և ստալաքթիթ, գմբեթաթարդով դեպի դուրս հակած և տակի երկու անկյունները մեկ հատի վերածված է, եթե ուշադրության առնենք 11-րդ դարուն հայոց մեջ գտնված ըլլալուն, այն ատեն պետք է լրջորեն քննել, թե ե՞րբ մտավ ստալաքթիթի արվեստը հայոց մեջ։ Մինչդեռ կկարծվեր, որ արաբական արվեստը մտած էր հայոց մեջ 12-13-րդ դարեն ոչ առաջ։

27․ ԲՅՈՒՐԱԿԱՆ

Բյուրականը մի մեծ գյուղ է Արագածոտն գավառի մեջ Աշտարակի շրջանում, Ամբերդի մոտ։ Հովհաննես պատմաբան կաթողիկոսի օրով (10-րդ դար) կհիշվի մի ամրոց այս գյուղում, որ մեծ և արյունահեղ կռիվ եղած է բերդում և ապավինողների պարտությամբ վերջացած է։ Ակնարկված բերդը այժմ գոյություն չունի, տեղն էլ հայտնի չէ, սակայն կա մի եկեղեցի, որու շինությունը պատմաբան Հովհաննես կաթողիկոսին է վերագրվում։ Շինությունը ուշադրության արժանի է, թե մեծության տեսակետով և թե որմնադրական ըստ ամենայնի ուշադիր և օրինական աշխատությամբ։ Ներքին կողմը հյուսիսային և հարավային պատերի վրա որմասյուներ կան, որոնց խոյակները շատ գեղեցիկ են և պարզապես, արևելյան հատկանիշ ունեն իրենց ճոխ քանդակագործության մեջ։

Այս եկեղեցին մի հատկություն ունի կրոնական տեսակետով, որով բոլորովին կտարբերվի, առանց բացառության, մյուս եկեղեցիներից։ Իմ Տեկորի ուսումնասիրության մեջ ես ապացուցել էի, որ նախաքրիստոնեական տաճարը սկզբում, երբ եկեղեցիի էին փոխարինում, արևելյան ծայրին մի ուղղանկյուն խորություն են թողած իբր քարոզի կամ պատարագի ամբիոն, սակայն հետո, երբ կիսաբոլորակ աբսիդները ընդհանրացան, Տեկորի եկեղեցուն վրա ևս շինել են կիսաբոլորակ աբսիդ։ Սակայն հետաքրքրականն այն է, որ 10-րդ դարուն շինված մի եկեղեցիի աբսիդը, փոխանակ կիսաբոլորակի՝ շինված է անկյունավոր՝ պատշաճ խորությամբ։ Սա նշան է, թե կիսաբոլորակ ձևը անպայման կրոնական պահանջ չէր, քանի որ անկյունավոր աբսիդը ևս նույն պաշտոնը կկատարեր, նույնիսկ Հովհաննես պատմաբան կաթողիկոսի վերին հսկողությամբ շինված եկեղեցիի մեջը։

Հին հուշարձանների մնացորդներ այս գյուղի մեջ աստանդական երևում են− սակայն չափազանց աննշան, միայն ուշադրության արժանի է գյուղի արևելյան