Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/152

Այս էջը հաստատված է

դարու գործ է և այժմ ալ կանգուն է, ուր կատարվում է ժամասացություն, իսկ մյուս մասը Վաչե իշխանի ձեռքով շինված 1217 թվին, որ կից է հին եկեղեցուն, բայց գլուխ գործոց է 13-րդ դարու հայոց ճարտարապետության՝ իր մեծությունով, գավթով, նրբակերտ քանդակներով և շինարարական ճարպիկ ձևակերպումներով։

63. ՂԱՐԱ ՎԱՆՔ

Ներքին Թալինեն 3-4 կիլոմետր դեպի հարավ դաշտերուն մեջ կիսականգուն է սև քարերով շինված 7-րդ դարու մի փոքր, բայց գեղեցիկ եկեղեցի, շուրջը ավերակներով և գերեզմանատնով։ Եկեղեցու հարավային պատի վրա կա 10-րդ դարու նվիրատվության արձանագրություն, իսկ գերեգմանատան մեջ կան հետաքրքրական քանդակագործություններ և արձանագրություններ։

64. ՂԱՐԱՔԻԼԻՍԱ

Ապարանից դեպի Էջմիածին տանող խճուղու վրա 7-8 կիլոմետր հեռավորությամբ մի գյուղ է։ Այստեղ կան մատուռներու մնացորդներ և հին գերեզմանատուն, որուն մեջ կան քանդակազարդ հին խաչքարեր՝ 11-րդ, 12-րդ և 13-րդ դարերու ոճով։

65. ՄԱՀՄՈԻԴՋՈԻՂ
[Այժմ Պեմզաշեն]

Արագածի արևմտյան լանջերին Արթիկից 4-5 կիլոմետր դեպի հարավ կգտնվի այս գյուղը։ Գյուղի մեջ կա մի եկեղեցի գրեթե անարատ մնացած 7-րդ դարու խիստ հետաքրքրական ստորաբաժանումներով։ Արևմտյան դռան վրա կա մի գեղեցիկ բարձրաքանդակ պատկեր։ Պատկերը ներկայացնում է Տիրամայրը Հիսուսին գրկած, հրեշտակը հովանավորում է Տիրամորը և մի իշխան աղոթում է նրա առջև (նկ. 106)։

Գյուղի արևմտյան կողմը 500 մետրի չափ հեռու կա մի 13-րդ դարու ավերակ եկեղեցի, եղծված արձանագրություններով․ այս եկեղեցու արևմտյան կողմը 150 քայլ հեռու կա 10-11-րդ դարերուն նշանավոր Վահան Պահլավունի իշխանի եղբոր՝ Ապլղարիբ իշխանի տապանաքարը վրան ընդարձակ արձանագրություններով։

Գյուղի հարավ-արևմտյան կողմն է բարձր տեղում