Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/154

Այս էջը հաստատված է

Եկեղեցիներից դեպի հարավ, Ախուրյանի վրա, կա մի հսկա կամուրջի մնացորդ, որն ըստ երևույթին Չըրփըլուի կամուրջին նման երկու աշտարակներ ունի, այսինքն գլուխները երկու հարկանի։

Կամուրջից դեպի հարավ մի քանի կիլոմետրի վրա կան շատ ավերակներ մատուռներու, ջրաղացներու, ձիթհանքերու և բնակարաններու․ տեղ-տեղ թափված են գեղաքանդակ շինության քարեր։ Կան բազմաթիվ գերեզմանաքարեր վրաները արձանագրություններով: Այս տեղին անունն է Խաչի Ձոր:

Մարմաշենից երկու կիլոմետր հարավ-արևելք ձորի եզերքին կան ուրարտական պատերի մնացորդներ և Արգիշտիի բևեռաձև արձանագրությունը։

70. ՄԱՔՐԱՎԱՆՔ

Ծաղկաձորի մոտ Հրազդանի աջ ափին կա Մաքրավանք հայաբնակ գյուղը. ունի մի հին եկեղեցի քարաշեն անսյուն գմբեթավորված, այժմ գմբեթն ընկած է և փայտով ծածկված։

71. ՄՈԻՂՆԻ

Նշանավոր ուխտատեղի Հովհաննավանքի մոտերը։ Եկեղեցին ծագումով շատ հին չէ. սակայն այժմյան եկեղեցին ալ շինված է հին փոքր եկեղեցույն տեղ 1669 թվին Հովհաննես և Դավիթ վարդապետներու ձեռքով։