Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/170

Այս էջը հաստատված է

շատ նման է Բագրատունյաց շրջանի մեջ սովորական դարձած պսակներուն, միայն մի տարբերություն կա, որ թեև ոչ բոլորը, մանվածոներեն գոյացած խորշերը քառակուսի են: Եթե երբեք նոր ենթադրենք այս ձևը, այն ատեն պետք է կասկածել Էջմիածնի, Զվարթնոցի պսակներուն ալ շինության ժամանաակից ըլլալուն վրա, իսկ եթե նա ժամանակակից է, այն ատեն մեծ սխալ չի լիներ եթե ըսեմ որ այս ալ երկրորդ նորոգության Ժամանակ շինված ձև է և ավելի կանուխ գործածության մեջ ընդհանրացած, քան 10-րդ դար: Վրայի ծածկը, որ ավելի հաճելի երևույթ ունի իր ձկան փուշի երևույթով, հաճախ գործածական եղած է 10-րդ դարուն, նույնն է բաղդատելով Խծկոնքի ս. Սարգիս եկեղեցիին, Մարմաշենի եկեղեցիին և ուրիշներու հետ, բայց այստեղ իր բեկբեկուն ելևէջներով ավելի սիրուն է քան մյուսները:

Այս կողմեն պարզ կերևա միջին ֆրոնտոններուն երկու կողման ներքին մեծ սյուներուն վրա հանգչող պատերուն վրա բացած պատուհանները, որոնք կնայեն տաճարին մեջ, անոնք փակվեր են վերև նկարագրածս երկրորդ ծածկի շինության ժամանակ, որը շինված է թեքությունը ավելացնելու համար։ (Պատերին մեջ դրված խոթելները իրենց կարգին ևս ցույց կուտուն շինարարական ամենահին ձև ըլլալը):

Տաճարը ներքին կողմեն բոլորովին այլափոխված է հաճախակի նորոգություններով, մանավանդ իմ կարծիքով Բագրատունյաց նորոգության շրջանին մեջ ամեն ինչ այլափոխած են հինին վրա, միջին մեծ սյուներուն վրա եղեր են հավելվածներ, հին կամարները բոլորովին քանդվեր և տեղը նորերն են շիներ, անշուշտ բնության մի պատահար կամարներուն վնասվելով ստիպել են ամբողջ կամարները ներքևից նորոգել՝ առանց գմբեթին և կողմնակից թաղերուն ձեռք տալու և այս կամարներուն նորոգությունը եղեր է գլխավոր պատճառ եկեղեցին վտանգելուն, եթե ոչ թերևս ավելի երկար դիմանար, եթե կարող մասնագետներու ձեռքով կատարվեր այս գործողությունը։

Հին կամարները քանդելեն հետո, տակի կամարներ չեն կարողացեր այնքան պնդությամբ շարել, թեև ապահովության համար բոլոր քարերը ատամնավոր շինելով իրարու մեջ անցուցեր են, սակայն ժամանակի ընթացքին մեջ հարկավոր խտությունը չունենալուն պատճառով, բոլոր քարերը թուլացեր և կախվեր են վար՝ ատամներեն միայն մեկզմեկ բռնած, այս թուլանալովը և կամարներուն կախվելեն առաջ եկեր է վրայի գմբեթին ճնշումը, որը հետզհետե ծանրանալով կամարներով թուլացած կատարներուն վրա, ինքն ալ իջեր է վար և ճնշումը ավելցուցեր է կամարներու վրա ավելի ևս վտանգը մոտեցնելով։

Ներսեն և դրսեն շատ պարզ հայտնի է, այս կատարած ճնշումը, առանց գմբեթին անկյունները ծռվելու և կամ դեպի վար նստելու միմիայն միջին մասերի բրգաձև քարերը միմյանցմե զատվելով նստեր են արդեն խարխլված կամարներուն վրա։

Գմբեթի կազմության մասին առանձին բացատրություն պիտի տամ, սակայն այստեղ ի դեպ է հիշել, որ կամարներու անկյունացած տեղերը, որտեղեն պիտի սկսեր կամաց կամաց բոլորակը կազմվիլ: Շեղակի դրած առաջին քարերուն վրա կնշմարվին դուրս ինկած