Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/171

Այս էջը հաստատված է

քանդակներու նման բաներ, երկար քննելես հետո այս եզրակացության եկա, որ անոնք ավետարանի չորս խորհրդանշաններ են քանդակված։

Արևմտյան կողմը դեմ դիմաց դուրս ցցված են երկու կենդանյաց վզի նման բաներ՝ գլուխները կոտրած է այս երկուքին հյուսիսային կողմի անկյունին մեջ մնացած բեկորին վրա հայտնի է առյուծի բաշի նմանող քանդակներ, որմե մնացեր է միայն վզին տակը, իսկ մյուսը հավանաբար կովի գլուխ է, քանի որ նույնքան հաստ է, բայց բաշերու քանդակի նմանվող բան էլ ունի վրա։ Արևելյան կողմեն հյուսիսի անկյունին վրա կա նաև դուրս ցցված միևնույն պարանոցի նմանող մի բան, դարձյալ ծայրը կոտրած, սակայն սա այնքան բարակ է, որ ինձի ենթադրել տվավ արծվի վիզը, իսկ հանդիպակաց կողմինը արդեն որոշ նմանություն կբերե մարդու գլխու։

Գմբեթին դեպի արևելք նայող պատուհանի կատարեն վեր, երկու կարգ քար բարձր կա, որի քարերեն մեկուն վրա ներկով նկարած պատկեր մը կա, սպիտակ կարճ մորուքով մարդու մը նման, սուրբ թե այլ նկար, ես չեմ կարող հասկանալ։

Սեղանին գմբեթարդն ալ նկարազարդված է։ Նախապես նկարված է եկեղեցվո գմբեթի նմանող մի բոլորակ և անոր մեջ նկարված են զանազան նկարներ, հավանաբար հրեշտակներով շրջապատված Քրիստոս։ Իսկ բոլորակին միջին մասեն սկսած նկարած կերևի մի եկեղեցիի պատկեր, որուն վրա դեռ կերևին վեց հատ լայն և կիսաբոլոր վերջավորությամբ պատուհաններ և անոնց ներքև նույն քանակությամբ փոքր պատուհան¬ ներ, վրան գմբեթի նմանող մի երևույթ կա, սակայն դժվար է զանազանել ձևը, ցածի մասերն ալ նկարազարդված ըլլալու նշաններ կան, սակայն բոլորովին եղծված։

Սեղանի նորոգությունները խիստ շատ ենթադրություններու տեղի կուտա։ Ետևի մասերը բոլորովին փոխված ու հինը անճանաչելի դարձած է։ Միայն սկզբնական շրջանի կամ երկրորդ նորոգության կպատկանի առջևի աղեղը, որովհետև քարերը շինված են ատամնավոր և այս նորոգության նմուշը հազիվ մնացած է մեկ ու կես կամ առ առավելն երկու մետր խորությամբ, մնացածը բոլորն ալ փոխած և օտարացած են հին ձևերեն։

Կամարները ամենն ալ շեշտված պայտաձև են, հետևելով հին օրինակին, սակայն մեծ սյուներու խոյակներեն և կողմնակիներեն ոչ մեկուն խոյակները չեն մնացած, հիները ամենն ալ փոխված, նորոգված շատ պարզ ձևով, միայն սեղանին երկու կողմի որմասյուններեն են, որ իրենց նախկինը պահեր են թեև մի ժամանակ երեսը ծեփած, սակայն այժմ ծեփը թափվելով դրակոններուն նմանող քանդակներ երևան է եկած։

Սեղանին առջևի transept-ի կամարին վրա կան հետքեր, որ այդ մասն ալ ամբողջովին նկարազարդված է եղեր, կամարին մեջտեղի քարին վրա կերևա սղոցատամ մի ձև սև և կարմիր գույներով շինված։ Այս ձևին երկու կողմին վրա նկատելի են բոլորակներ։

Մի, նույն ձևն ունեցող ուրիշը սևին տեղ ճերմակ և ճերմակին տեղ սև գույներ ունի, մի ուրիշ տեղ ալ այս բոլորակներեն հեռու կա գեղեցիկ խաղողի ողկույզ մը տերևներով և մոտը ուրիշ ծաղիկներ։ Այստեղ ալ մկրտության ավազան չկա։

Հյուսիսային պատին միջին փակված պատուհանին վրա կա մի արձանագրություն ՆՂԸ (498-1049) թվականին, որը կարծեմ «Շիրակ»-ի մեջ չէ մտած։ Իսկ արևմտյան հարավային սյունին մեջ հյուսված է մի արձանագրություն Ռ. Մ. Խ. Ա. (1241-1792) թվականին, «Ես Կարապետ Դպիրս շինեցի զայս խախտեայ սիւնս»… մնացածը չի կարողացա կարդալ։

Տեկորի այսօրվան ներքին կամարները չէ կարելի հինին օրինակ համարել, քանի որ հինը կորած է, և դռներուն վրա իբր հիներուն փաստ կմնա զուտ պայտաձև կամարներ, զորեղ կերպով շեշտված։ Անշուշտ դրսի դռների կամարներուն օրինակով շինված էին ներսիններն ալ։

Ամենակարևոր վճռելի խնդիրներեն մեկն այն է թե ինչու արևմտյան և հարավային կողմերու պատուհաններեն ոմանք անցեր են որմասյուներու ետևը, որպես թե սյուները հետո տեղավորված ըլլային և ակամա միևնույն տեղերուն վրա։

Այսօրվան ֆրոնտոններուն կատարները պետք է որ բարձրացած համարվին հինին վրա առնվազն մեկ մետր, եթե ոչ ավելի։

* * *
Արձանագրությունները

Հյուսիսային ճակատի արևելյան դրան կամարին վրա Խոսրովանուշ թագուհիի արձանագրությունն է փորագրված։

Հյուսիսային ճակատի արևմտակողման դրան կամարին մեջ թերատ արձանագրություն «Ի Ն Լ Ը թուական «Ես Գրիգորիկս ետու» մնացյալը սև ներկով գրված և չի փորված, այժմ ալ եղծված։

Հյուսիսային ճակատի արևմտյան անկյունի սյան մոտ վերևը Ի Ն Կ Է թուական Թաթուլի արձանագր. անոր ներքև Ն Ղ Ա թուական, Գրիգոր Մագիստրոսի դստեր և Վեստ Սարգսի կնոջ արձանագր․ անոր ներքև Ն Ձ Ե թուական։ Ագարակի և Տեկորի միջև ջրի մատակարարության իրավարար վճռի արձանագրությունը։ Մոխրագույն քար ըստ ոմանց մոտակա ավերակեն բերված։