Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/184

Այս էջը հաստատված է

շիներ է Ներսեհ Ապուհյուպատ պատրիկ Արշարունյաց Տեր։ Այս եկեղեցին ճարտարապետական տեսակետով թեև շատ ունի իր նմանները հաջորդ դարերուն մեջ ալ, սակայն ուշագրավ է այստեղ հյուսիսային կողմին վրա դրսեն շինված մի բացօթյա աբսիդը, որ ուղիղ 5-րդ դարու ավանդությունն է կրկնված այս եկեղեցվո շինության ժամանակ. գրեթե նույն ձևի կրկնությունն է Արթիկի փոքր եկեղեցին և ուրիշ նմաններ…:

Փոքր եկեղեցիի արևմտյան կողմը կա մի ուրիշ շենքի մնացորդ, սակայն այլանդակված գյուղացիներու ձեռքով և այսօր անհայտ ինչ լինելը։ Նույնպես այս եկեղեցվո արևելյան կողմը, ճանապարհին եզերքը, կա մի մնացորդ նույն քմահաճույքին ենթարկված։

Մեծ կաթողիկեի հարավային պատին մոտիկ ևս եղեր է մի ուրիշ եկեղեցի երկար ձևով, որ հավանորեն ավելի հին է քան կաթողիկեն, մասամբ փոքրությունից երևում է, որ դա կլիներ սովորականեն մի քիչ խոշոր վկայարան։ Այս շենքին փլատակներեն ընկած կան այսօր զանազան տեսակ մոդիլոնավոր քիվեր, զույգ որմասյուներ և ուրիշ հին ձևի պատուհանի շրջանակներ, որոնք կաթողիկեի զարդաքանդակներու և մուլուրներու հետ ոչ մի առնչություն չունին և ավելի