Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/202

Այս էջը հաստատված է
* * *

Այս վերջին ճանապարհին վերևը մյուս ճանապահին խառնվելու տեղին վրա կա մի բուրգի մնացորդ, հավանաբար դռան բուրգերու մասերն են։

Ձեռագործ ճանապարհեն քիչ անցնելով, կա մի նեղ ճանապարհ ևս, սակայն այդ երևի ոչ հասարակաց, այլ մի արահետ՝ խառնվող մեծ ճանապարհին։

Երր կհասնի միջնաբերդի վերջավորության ուղղության, ուր ջուրի եզերքով գնալ անհնար է դեպի գետը երկնցած ժայռի մը պատճառով, ուստի հարկ է այդ ժայռեն բարձրանալ վերև և կրկին իջնել մյուս կողմեն գետափը, այս տեղերը դժվար է կանանց համար քայլել երբ կբարձրացվի ժայռին վրա, այն ատեն կտեսնվի, որ միջնաբերդի ծայրի եկեղեցիին տակ գտնված պարիսպը հասած է մինչև գետի եզրը, մեր անցնելու համար բարձրացած ժայռին մոտ և կպաշտպաներ այս ժայռեն դեպի Աղջկաբերդը գտնված մերձենալի տեղերը, այս տեղ ալ կա մի ձեռագործ ճանապարհ, որն ընդհատված է այս պարիսպի շինությամբ (քննելի կարևոր մասեր կան այս կողմերը)։

Սույն ձեռագործ ճանապարհը Աղջկաբերդի դռան ճանապարհն է, որ ուղիղ Աղջկաբերդի դռան պարիսպեն սկսած կուգա և այդ հիշյալ պատով կընդհատվի, ինչպես կերևի այդ ճանապարհը դեռ պարիսպի այդ կտորները չշինված ուղիղ գետի ուղղությունով ժայռի բարձր եզերքեն կանցներ և կերթար կխառնվեր կամուրջին արևմտյան կողմեն բարձրացող ճանապարհին։ Այնուհետև երևի այդ պարիսպներով ընդհատվելեն հետո, ճանապարհի ուղղությունը փոխած են (քննելի)[1]:

Ախուրյանի կողմը քաղաքին պարիսպին և գետին մեջտեղ կա մի ընդարձակ տարածության լանջ, որն Ախուրյանի քարափին և քաղաքի հարավային (այժմ անհայտացած պարիսպին մեջտեղ կգտնվի, բավականին լայն է այս տարածությունը, թեք զառիվայրը և երկարությունը կշարունակվի մինչև Աղջկաբերդի առջևը)։ Սկիզբ կառնե այս տարածությունն ալ Լուսավորիչ եկեղեցիի հարավային կողմեն, որտեղ պարսպամասը կզատե Գլիձորի բաժինը այս բաժինեն, այս պարիսպին մյուս կողմը արևելքն էր, որ սկիզբ կառնե նախապես նկարագրածս ձորը իջնելու ճանապարհը։

Այս տարածությունը անհամեմատ ավելի շատ բան կպարունակե իր մեջ, քան Գլիձորը։ Այս մասին մեջ, ոչ միայն կան բազմաթիվ եկեղեցիներու և մատուռներու մնացորդներ, այլ և շինությանց շատ մը մնացորդներ, բացի այս, բազմաթիվ մեծ ու փոքր քարայրներով ծածկած է գրեթե ամբողջ լանջը։

Որոշակի հայտնի է, որ այս կողմն ալ եղած է երկու պարիսպ, մեկը ուղղակի գետի ընթացքով քարաժայռին եզերքեն է անցած, որուն շարքին մեջ կգտնվի Ծիլենցի դուռը, իսկ մյուսը, ըստ երևույթին Լուսավորիչը առանձնացնող սեփական շրջափակին հետ կապ ունենալով շարունակված է Փրկիչի, Մայր եկեղեցիի, Մզկիթի հարավակողմերով և անցած միջնաբերդի հարավակողմը (միջնաբերդի արևելահարավի մնացորդ բուրգը այս պարիսպին կպատկանի)։

Լուսավորչեն անցնելով անմիջապես արևմուտք, կսկսին քարայրները, քարայրներուն առջև կտեսնվին խոշոր տապանաքարեր, որոնք կապացուցանեն այս տեղերու ալ խիտ բազմամարդությունը, մինչդեռ մեկ հայացքով կկարծվի, թե այդ մասերը միշտ անբնակ եղած են, ընդհակառակը խոր քննությամբ կտեսնվի շատ բաներ այս անբնակ կարծված մասերուն մեջ։

Այս մասեն առաջանալով կտեսնենք, այն ձորին գլուխը և պարսպամասերը, որ առաջագույն նկարագրեցի, որուն տակը կգտնվի սարալանջին վրա գտնված ձեռագործ ճանապարհները թեև վերեն անտեսանելի։

Այստեղ ձորին վերի բերանը բավական լայն է, սակայն բերանը ամբողջ պարսպով փակված է։

Այս ձորին արևմտյան կողմը պարսպի շարունակության վրա (որ շարունակությունն է Լուսավորչի տակ եղած պարսպամասի դեպի արևմուտք դարձած շարքին) անկյունացած տեղի մը վրա կա կցված զանազան պատեր, իբր պարսպի մաս, բայց սենյակներու նման բաժանումներով, ահա այս պարիսպներեն ցած են լանջի քարափոր ձեռագործ ճանապարհները, բայց ասկեց ցած ալ կրկին կան պարիսպի մնացորդներ, կրկին ժայռի վրա, դեռ գետը չհասած։ Ասկեց կերևի, որ այս տեղերը ոչ թե երկու, այլ ըստ պահանջի մինչև 3-4 շարքեր եղեր են ամրություններու, միայն թե ի հարկե, ոչ միշտ շարունակված, այլ պետք չեղած տեղերը ընդհատված։ Այս շինության մասերեն դեպի արևմուտք, հազիվ թե գոյություն ունենար պարիսպ մինչև Կուսանաց վանքը, որովհետև այս մասին տակը կգտնվի այն ահավոր վերեն վար ուղիղ կտրած ժայռերը, որոնց բարձրությունը բոլորովին անմատչելի դարձած է։ Եթե կային ալ պատեր, այն ալ միայն վերեն մարդ կամ անասուն չգլորվելու ապահովության համար պետք էր դրված ըլլար։

Կուսանաց վանքի պատերը եկած միացած են այս բարձրաբերձ բնական ամրության և փակած են ձորակի նման ժայռի ճեղքվածք մը, որը կարող էր հնարավորություն տալ վերև բարձրանալու։

Ասկից անդին Կուսանաց վանքը և պարիսպները և անոր շարունակությամբ մինչև Ծիլենց հասնող պատերը կկազմեն ամրություններ քաղաքին և գետին մեջտեղ քաղաքին պարիսպներու մեջտեղ թողնելով ընդարձակ լանջը։ Կուսանոցեն սկսած մինչև միջնաբերդի արևմտյան անկյունը հասնելն է, որ խիստ բազմաբնակությունը զգալի է երկու պարիսպին մեջտեղ, մանավանդ քարայրներու շատությունը։

Կուսանոցի հյուսիսի կողմը կամարակապի դիմաց է բնական քարաձոր, որուն միջեն կբարձրանար ճանապարհը քաղաք Ծիլենցեն անցնելեն հետո այս ձորակին վերի բերանն ալ փակած է նույն պարիսպով, որ Կուսանոցը Ծիլենցին կկապե։

Կուսանոցեն դեպի հյուսիս մինչև քաղաքին պարիսպը հասնելը Փրկչի մոտերքը տարածություն անհամեմատ ընդարձակ է և լեցուն հին շինության հետքերով։

Կուսանոցի և Ծիլենցի միջև, ձորի բերնեն սկսած

  1. Աշոտի ընտրած մասը, որ մի քիչ տեղ միայն պարիսպ ուներ, այդքան էլ բավական էր, որովհետև այդ մասը իսկապես բոլորովին անառիկ է, մինչև իսկ առանց կողմնակի պարիսպներու ալ ոևէ կերպով անհնար է եղած թշնամուն մոտենալ, բացի այն մասեն, որ արդեն պարսպափակ ըրած է։