Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/204

Այս էջը հաստատված է

10−11-րդ դարերու ոճով սյունանման բոլորակ շինված են, սակայն այդ բոլոր փոփոխություններով հանդերձ, պահած է 7-րդ դարու տիպը, դռները լայն բացված, հարավեն երկու դուռ, որոնց մեկը կբացվի մեծ սյունին և սեղանին միջոցին վրա, մյուսը ճիշտ մեծ սյուներուն կենտրոնին. նմանապես հյուսիսային կողման դուռը, արևմտյան դուռն ալ կենտրոնին վրա է դրած։ Ներքին չորս մեծ սյուներուն խոյակները բոլորովին պարզ ձևով են, և հավանական կթվի թե հետնագույն նորոգության արդյունք են. կամարները դուռ թե պատուհան և կամ սյունակամարներ ամենն ալ are piein cintre-են ինչպես կտեսնվի Բագարանի տաճարին վրա։ Բարձրությունը մինչև մեծ սյուներու երկրորդ կամարին կատարը 17,25 մետր է։ Բացառաբար սեղանի կիսաբոլորակին մեջ փոխանակ ըստ սովորականի մեկ պատուհանի, շինված է երեք պատուհան[1] թեև հետո երեքն ալ անճաշակ կերպով փակված են։ Սեղանին երկու կողմերը կան երկու սենյակներ միահարկ (?) 13-րդ դարու ճաշակով voûte d'arêtes ծածկված։

Գմբեթին կազմվածքը նման է Բագարանի գմբեթին, նախ ութանկյունիի վերածված և հետո բոլորակ կազմած։

Հարավային պատին վրա ներսեն 22-25 խաչքար շարված կա. ամենն ալ 10-րդ դարեն հետո եղած ճաշակով փորագրված։

Արտաքուստ, իբրև զարդարանք, բացի պսակե և դոների վրայի քանդակներեն առանձին ոչինչ չերևնար, խորանին կամարը անհամեմատ ցած է չորս սյուները կապող կամարներեն և այդ տարբերության մասին վրա բացված կա մի մեծ պատուհան, այս պատուհանն ալ բացառություն է, գրեթե Բագարանեն հետո այս երկրորդն է այս ձևով։

Գմբեթին մեջ կա ութ հատ ցցուն ջիղեր, որոնք կբաժանվին կենտրոնական բոլորակե մը, և յուրաքանչյուրին վերջավորության վրա ալ կա նույնպես մեկ մեկ բոլորակ ձողերուն կրկին լայնությամբ տրամագծով։

Սեղանին տակը կամարակապ դատարկ է, թերևս եղեր է մասանց խորան։ Մուտքը հայտնի չէ քանդակվածքի պատճառով, հավանական է, որ ճակատեն էր։

Կամարը նետված է հյուսիսեն հարավ։ Արևմտյան դռան կիսաբոլորակի մեջ քանդակված են երկու թևավոր հրեշտակներ միմյանց քով կանգնած։ Անկից վար, դռան լայն բարավորին վրա քանդակված են վեց մարդ, որոնց մեջտեղերը հավանաբար Քրիստոս, երկու քովերը դարձյալ երկու սրբոց պատկերներ Քրիստոսի պես լուսապսակ, իսկ մյուսները երեքն ալ մահկանացուներ են. հարավային կողմեն առաջինը մի քիչ կնոջ նմանություն ունի, հագած ունի մի վերարկու ծալ-ծալ թավշյա

  1. Շատ մոտ հավանականություն կա սույն երեք պատուհանի բացառության ս. Սոֆիայեն ազդված ըլլալուն, որովհետև բյուզանդական եկեղեցիներու մեջ ալ միայն ս. Սոֆիան է, որ երեք պատուհանով է խորանը։