Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/205

Այս էջը հաստատված է

(?), որուն թևերը չեփքենի նման կախ ինկած են առանց հագնելու, իսկ երկու ձեռքերը առաջ է պարզած։ Այնուհետև կհաջորդեն սրբոց պատկերները, հյուսիսային ծայրը նույնպես կանգնած է մի մարդ նույն տարազով ինչպես հարավայինը, դարձյալ ձեռքերը առաջ երկեցուցած։

Արևմտյան ճակատը դարձյալ լեցված է հետնագիր խաչքարերով մեծ ու փոքր չափերով։ Հյուսիսիային դռան լայն բարավորին վրա քանդակված են՝ արևելյան ծայրը մի թամքած ձի, անոր առջև մի մարդ մի քիչ ծունկ չոքելու պես ծռած, անոր առջև մի երեխա ձեռքին բռնած մի խաչ բարձր ձողի վրա, անոր կհաջորդե մի ուրիշ մարդ դարձյալ կիսածունկ, ձեռքին բուրվառ, այնուհետև կուգա մի ծառ երեք ճյուղ՝ մեկ կողմեն, երեք՝ մյուս կողմեն։

Արևելյան կողմին անկյունավոր աբսիդի պսակները ժամանակակից 7-րդ դարու ճաշակով են շինված։ Իսկ երեք պատուհանները պսակված են գեղեցիկ կարնիզով մը։ Կողմնակի երկու պատուհաններու վրա դրված են իբր պսակ պոչերով իրարու փաթաթվող վիշապներ։

Վերի գմբեթին ներքևի խաչաձև ֆրոնտոնները ծածկող պսակը ևս նույնն է վարինին հետ, գմբեթն ալ նմանապես, սակայն ստորին մասերը ճոխ քանդակազարդված։

Նախապես ծածկված է եղեր տանիքը կղմինդրով, հետո կրկին նորոգության մը ժամանակ վրայեն սալաքար են շինած։ Սակայն գմբեթն իր կղմինդրով անարատ պահված է։

Հարավային կողմն ալ, հետնադիր խաչերով ծածկված է, միջին դռան ճակատը, մինչև միջին պատուհանին տակ լիովին քանդված և վերստին շինված է, թե ինչու է այդ տարօրինակ փոփոխությունը, ոչ մի բան չի կարելի ենթադրել, այդ բանն արած կերևին հատկապես այդ մասին մեջեն մի բան վերցնելու և անհետացնելու դիտավորությամբ, որովհետև բավական ընդարձակ տարածություն է, որ բռնած է այդ փոփոխված ու նորոգված մասը։

Այդ նորոգված կամ փոխած մասին վրա եղած արձանագրությունները