Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/213

Այս էջը հաստատված է

ապահով վիճակի մեջ են, թեև կան հարավային և հյուսիսային պատերու վրա ալ քանդվածքներ, սակայն նորոգությունը այնքան դժվար չէ։

Գ
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ԾՈՑԱՏԵՏՐ
(Արխիվի № 33)
ՕՐԹԱՔԻԼԻՍԱ
1914 հունիս 9

Օրթաքիլիսա եկեղեցվո այժմյան անունը ս. Աստվածածին. ավանդական անունը՝ Տիրանավոր։ 125 տուն բնակիչ։ Գաղթականության ժամանակը՝ 1830 թ. եղել են 25 տուն։ Քեֆլի գյուղը բաժանված է այս գյուղեն 1862-ին՝ 20-ի չափ տուն։

Եկեղեցին հնում դուռ ունեցեր է թե՛ հարավեն և թե՛ արևմուտքեն։ Այժմյան դուռը նոր բացված է նորոգության ժամանակ գյուղացիներու ձեռքով։ Հրդեհը մեծ վնաս պատճառեր է այս եկեղեցիին անհայտ ժամանակի մեջ․ այժմ հետքերը կտեսնվին հարավային պատին վրա թե՛ ներսեն և թե դրսե՛ն։ Պատերուն վրա վարպետներու քարտաշի նշաններ կան Բ․ Գ․ այս ձևերով։

ՂՈՒԼԻՋԱՆ
1914 հունիս 18

Կամերալնի 70 տուն, իսկ իսկականը՝ 110 տուն։ Սեփական եկեղեցի իրենց շինած։ Գաղթած են Պասկևիչի ժամանակ․ իսկական բնակիչ են եղեր այս գյուղացիք Կարսի մոտ Բերդիկ գյուղից, այժմ ալ գոյություն ունի այդ գյուղը։

Ղուլիջանի այժմյան գյուղն ըստ երևույթին, հին ուրարտական ամրոցի մը մեջ է․ գյուղի հարավային կողմեն կանցնի Մանթաշի ձորին ջուրը, այդ կողմե երևում են բարձր քարափներու հետ միաժամանակ հսկայական որձաքարե շինված պատերու մնացորդներ, այս պատերուն ներքևի քարափներեն մեկուն վրա է փորագրված բևեռագիրը՝ քարայրի մը բերանին։ Այստեղ գետի հոսանքին հետ կան ջրաղացներ, որոնց այժմյան առուները շինված կերևին նույն իսկ ուրարտական շրջանեն Ղուլիջանից դեպի հարավ Ղալաիչի բերդը Մանթաշի ջրի ափին, Ղասմ Ալի գյուղից քիչ վերև։

Ղուլիջանի հյուսիս արևմտյան կողմը կիյնա Ղուռու Դերե ըսված ձորը, որ ամենայն հավանականությամբ Հառիճի արձանագրության մեջ հիշված Ցամաք ձոր ըսվածն է։

Ղասըմ Ալի գյուղին կից, որ մոտավորապես մեկ և կես վերստ հեռու է Ղուլիջանեն, կա մի ջրաղաց, որուն ավանդական անունն է Դալի Դակիրման։ Այս ջրաղացը գոյություն ունեցեր է նախքան այժմյան գյուղացվոց