Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/230

Այս էջը հաստատված է

միջնաբերդի, պատերը, ստորոտները և ուրիշ երկար պարիսպներ ու մասեր:

Միջնաբերդի գագաթին կա այժմ գաճ ու կրով շինված միակ շենքի մը մնացորդը և հավանորեն սա եղեր է մի եկեղեցի շատ հետաքրքրական ձևով. շուրջը երևում են կիսաբոլորակ բրգանման մնացորդներ։ Ապառաժների վրա կան անհասկանալի փորվածքներ, որոնց մեջ շատ կան քանդակված զանազան քարերու վրա Ս-ի կամ Ո-ի ձևով, երբեմն քանի մը հատ իրարու քով, երբեմն ալ զատ զատ։

Այս քաղաքատեղի ընդհանուր տարածության վրա փոքր ի շատե գաղափար տալու համար, ես լուսանկարվեցի թիվ 63 լուսանկարը (Ա․ ժողով, նկ. № № 13—18)։

Ալեյանդրապոլ,

1913 դեկտեմբեր 18

Ե
ՀՆՈԻԹՅԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ[1]

Հ. Պ. Կոմիտեից ստանձնածս պարտականության համաձայն, ներկա ապրիլի 8-ին, ընկերակցությյամբ Կոմիտեի անդամ ներկայացուցչի՝ հետս առնելով նաև Զվարթնոցի նախկին կառավարիչ Հ. Խաչիկին գնացինք Զվարթնոց:

Առաջին անգամ մտանք թանգարանը, որուն տպաավորությունը մեզ վրա վերին աստիճան աննպաստ եղավ: Գրեթե ուշագրավ ոչինչ չէ մնացած այնտեղ, ամեն ինչ անկարգ կերպով թափված, փշրված և փոշիներու մեջ կորած են: Գոնե մինչև այսօր մնացած կարևոր բեկորներ վերջնական կորուստից փրկելու համար, անհրաժեշտ է այժմյան թանգարան անվանված խարխուլ սենյակից տեղափոխել մի ուրիշ ապահով և պատսպարված տեղ: Որովհետև գարնանային անձրևային շրջանում, կարծում եմ, որ մի քանի շաբաթների հարց է վերահաս փլուզման վտանգը: Առաստաղը խխմած ու գոգավորած, արդեն թափվում են ծեփերն ու հողերը, պատուհանների ապակիները ջարդոտված, հյուսիսային պատի ցածի հարկի մեկ մասը փլած, որու հետևանքով վերևի պատերը ճեղքրտված ու բացված են: Նախասրահի

  1. Այս զեկուցագիրը Թորամանյանը գրել է Հայաստանում Հնությունների Պահպանության Կոմիտե կազմվելուց հետո, երբ Խաչիկ վարդապետը Զվարթնոցը պետք է հանձներ Կոմիտեի կողմից նշանակված Թորամանյանին։
    Կազմող