Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/287

Այս էջը հաստատված է
դ. ՏԵՂԵԿԱԳԻՐ ԱՅԳԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅԱՆ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՅՐԻ ՎՐԱ ԿԱՏԱՐԱԾ ՓՈՐՈԻՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ամեն օր դիտում եմ փորումները։ Մինչև օրս հազիվ 70—80 սմ. խորության փորված է, և ուշադրության արժանի մի բան դուրս եկած չէ բացի երկու կտոր սալաքարերից, որոնք գրեթե նման են կավե դագաղի վրա ծածկված սալաքարերին:

Փորվածքի արևելյան կողմը, ուղիղ ճանապարհի և հիմնվելիք շենքի միջև, բացվել են տարօրինակ ձևով երկու գերեզմանների ծայրերը, ինչպես կերևին (պատկ 256) A և В կետերի ներքևները:

Գերեզմանների գտնված կողմը (արևելյան կողմ): Հողը ամբողջովին մի տարօրինակ լիցք է ամբողջ շերտը մինչև այսօր բացված խորության վրա լիցքը կաղմված ավազախառն գետեր ու մեջ գտնվող հղկված և մասամբ կլորացած խիճերով, որոնց մեծությունը գրեթե հավկիթի չափ, քիչ ավելի մեծ կամ փոքր. ուստի այս շերտը այնքան անհաստատ էր, որ հետզհետե ինքնին փչչում էր։ Տեսա որ այսպես ինքնին փլչելով անակնկալ կերպով պիտի թափվին առանց գերեզմանների բնույթը որոշելու, ստիպված եղա վերևից բարակ շերտեր վերցնելով մինչև գերեզմանին հասնել այնուամենայնիվ դարձյալ առջևեն մի մաս փլավ, մնաց միայն վերջին մասը: Վերևի խիճն ու ավազը մաքրելուց հետո, պարզվեց, որ գերեզմանը շինված է դագազաձև մի արկղ. կողքերին դրված անթուրծ աղյուսներ. աղյուսների երկայնությունը 37-ից մինչև 42 սմ. իսկ բարձրությունը՝ առ առավելն 10 սմ, ինչպես կտեսնինք չափադրված գծագրության մեջ A նշանակված: Աղյուսների բարձրությունը կամ արկղի խորությունը 28 սմ. է։ Արկղը արևելյան կողմից նեղ է, մեջը զուտ դատարկություն, 34 սմ. լայնություն ունի, իսկ գնալով դեպի արևմուտք լայնանում է և հասնում 50 սանտիմետրի։ A Գերեզմանի վրա անշարժ մնացած: