Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/309

Այս էջը հաստատված է
ՑՈՒՑԱԿ
ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՄԵՋ ԶԵՏԵՂՎԱԾ ՆԿԱՐՆԵՐԻ

1. Հնագույն կրոնական տաճարների հատակաձևեր։

2. Սողոմոնի տաճարի հատակաձևն ըստ սուրբ գրոց։

3. Նախաքրիստոնեական բազիլիքներու հատակաձևեր։

4. Վանա բերդի ընդհանուր տեսարան։

5. Վանա բերդի ուրարտական աստիճանները և վիմափոր շենքի մուտքը։

6. Տիգրանակերտի պարիսպների մնացորդներն ըստ Լեման Հաուպտի։

7. Գոմի օդա գյուղական տան մեջ։

8. Գլխատան ծածկը գյուղական տան մեջ։

9․ Անիի կամուրջի ավերակներն Ախուրյան գետի վրա։

10․ Թալինի իջևանատան ներքին մասերից։

11․ Թալինի իջևանատան մուտքի ճակատակալ քարի մի մասը։

12․ Մորիկ կայսեր մոր վերագրվող սյունն Օշականում։

13․ Դվինում գտնված 7-րդ դարի խոյակներ։

14․ Կոթող Հովհաննա վանքի բակում։

15․ Էջմիածնի վանքի ընդհանուր տեսարանը հյուսիս արևմուտքից։

16. Էջմիածնի տաճարի գմբեթը։

17. Էջմիածնի զանգակատան հարավային երեսը։

19. Էջմիածնի տաճարի հարավային աբսիդը, որի վրա փլված է զանգակատունը։

19․ Տեկորի տաճարի հյուսիսային պատի արևմտյան կեսը։

20. Տեկորի տաճարի հյուսիսային ճակատի արևելակողմի մուտքը և Խոսրովանույշ թագուհու արձանագրությունը։

21. Տեկորի տաճարի ընդհանուր տեսքը հարավ արևմուտքից ծածկի կործանումից հետո։

22․ Տեկորի տաճարի արևելյան աբսիդի ներքին տեսքը ծածկի կործանումից հետո։

23․ Տեկորի տաճարի արևմտյան պատի վերին մասերը։

24. Երերույքի տաճարի հարավային պատի կենտրոնական մասը։

25․ Երերույքի տաճարի հյուսիս արևելյան մասի ներքին տեսարանը։

26․ Երերույքի տաճարի քանդակազարդ խոյակ։

27․ Հռիփսիմեի ընդհանուր տեսարանը հյուսիս արևմուտքից։

28․ Հռիփսիմեի տաճարի ընդհանուր տեսքը հարավից։

29․ Հռիփսիմեի տաճարի գմբեթը ներսից։

30․ Հռիփսիմեի տաճարի արևմտյան ճակատի բարձրադիր պատուհանի քանդակազարդ պսակը։

31․ Զվարթնոցի տաճարի վերակազմության ճակատի երկրորդ ձևն ըստ Թորամանյանի կատարած կտրվածքի։

32․ Զվարթնոցի տաճարի արևելքից արևմուտք կտրվածքը։

33․ Զվարթնոցի առաջին հարկաբաժնի քանդակազարդ գոտի։

34․ Զվարթնոցի տաճարի առաջին հարկաբաժնի քանդակազարդ գոտու բեկոր։

35․ Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից։

36․ Զվարթնոցի տաճարի մուտքի ֆրոնտոնի քանդակներից։

37․ Զվարթնոցի տաճարի արտաքին զույգ որմասյուների խոյակի չափերը։

38․ Զվարթնոցի տաճարի առաջին հարկաբաժնի որմնասյուների գլխի մուլյուրներ։

39. Զվարթնոցի տաճարի գմբեթի օղակը ներսից։

40. Զվարթնոցի տաճարի հյուսիս արևելյան մույթի ստորին անկյան մուլյուրներ։

41. Զվարթնոցի հարավ արևելյան մույթի ստորին մուլյուրները (գետնեն 102 սմ. բարձր)։

42. Զվարթնոցի տաճարի ներքին արծվանիշ խոյակի ճակատը և մակարդակը։

43. Զվարթնոցի տաճարի ներքին արծվանիշ խոյակը կողքից և հետևից։

44․ Զվարթնոցի տաճարի սեղանի և գզրոցի ավերակները։

45. Զվարթնոցի տաճարի ներքին խաչաձևի սյունաշարքերի խարիսխ։

46. Զվարթնոցի տաճարի արծվեխոյակ և կողովաձև խոյակ։

47․ Զվարթնոցի տաճարի հարավային մուտքի զույգ որմնասյուներ։

48․ Զվարթնոցի տաճարի արտաքին պատի ներսի երեսի որմնասյունի խարիսխ։

49. Զվարթնոցի տաճարի վերին հարկի արտաքին որմնաղեղների բեկորներ։

50. Զվարթնոցի տաճարի որմնաղեղի մուլյուրներ (հավանորեն վերին հարկին պատկանող)։

51․ Զվարթնոցի տաճարի ներսի խաչաձևի սյունազարդի ներքին ճակատի սյունակամարների մուլյուրները։

52. Զվարթնոցի տաճարի վերին հարկաբաժնին պատկանող արտաքին որմնաղեղ։

53․ Զվարթնոցի տաճարի խաչաձևի միջին տաճար նայող պատուհանի շրջանակի մուլյուրները։

54. Զվարթնոցի տաճարի պսակի ճակատի քանդակ։

55․ Զվարթնոցի տաճարի պսակի ստորնահայաց մասի կողովաքանդակը։

56. Զվարթնոցի տաճարի հարավային մուտքի կողքի վարպետի բարձրաքանդակը։

57․ Զվարթնոցի հարավային կողմի շինությանց խմբի հատակաձևը։

58․ Զվարթնոցի արևմտյան կողմի աջակողմյան շինությունների մի մասի հատակաձևը։

59. Անվո հյուսիսային պարիսպների արևմտյան մասը ներսից։

60, Անվո զաքարաշեն զույգ բուրգերը Գլիձորում։

61․ Ագարակի 7-րդ դարի խաչաձև եկեղեցին և 5-րդ դարու միանեֆ բազիլիքի ավերակները։

62․ Ագարակի 5-րդ և 7-րդ դարու եկեղեցիների հատակաձևերը։

63. Ադիամանի եկեղեցու ընդհանուր տեսքը հարավ-արևելքից։

64. Աղցի՝ Արշակունյաց ստորերկրյա դամբարանի մուտքը։

65. Աղցի՝ Արշակունյաց ստորերկրյա դամբարանի հատակաձևը և կտրվածքը։

66․ Աղցի՝ Արշակունյաց ստորերկրյա դամբարանի բարձրաքանդակներից։

67. Աղցի՝ Արշակունյաց ստորերկրյա դամբարանի բարձրաքանդակներից։

68. Ամբերդի հյուսիս-արևմտյան պարիսպների ավերակները։

69․ Ամբերդի եկեղեցին հարավ-արևմուտքից։