Էջ:Armenian architecture, Toros Toramanian.djvu/38

Այս էջը հաստատված է

տարբերություն չունենալեն զատ, եբրայական տաճարը կետ առ կետ ձևված էր անոնց վրա, արդ, երբ հեթանոսական տաճարը կպատշաճի եբրայական տաճարին, բնական էր, որ դյուրավ պիտի պատշաճեր նաև քրիստոնեական տաճարին, բացի հետզհետե ավելացած մեկ-երկու հերձվածական պահանջներեն և արևելադրության սկզբունքեն։

Կմնա քննել բազիլիք ըսված շինությունները, թե ինչ էին անոնք և ինչ հատկություններով պատշաճություն տվին եկեղեցիներուն և իբրև նախատիպ ծառայեցին ապագա բազմաթիվ եկեղեցիներու, մասնավորապես Արևմուտքի մեջ։

Բազիլիքները, քառակուսի և իրենց լայնության կրկնապատիկը և երբեմն մինչև եռապատիկը երկարությամբ շինություններ էին, արտաքուստ բոլորովին պարզ, իսկ ներքուստ դեպի երկարությունը շարված երբեմն երկու, երբեմն չորս կարգ սյունաշարերով երեք կամ հինգ մասերու կբաժանվեին, միշտ մեջտեղի սյունամիջոցները համեմատաբար լայն քան կողմնակիները. երկարության խորը կվերջանար կիսաբոլորակ աբսիդով մը։ Աբսիդին մոտ երկու կողմերուն վրա անոնք հաճախ կունենային երկու փոքր սենյակներ, որանք Chaicidique կանվանվեին: Այս ձևին հռովմեացիք ծանոթացան Հունաստանի մեջ մակեդոնական պատերազմի ժամանակ նախքան 231 թվականը Քրիստոսե առաջ։ Հռովմի մեջ 204 թվին Ք. ա. առաջին օրինակը շինեց PorciuS Caton, որը Porcia կոչվեցավ. երկրորդ օրինակը Marcos fuilvius Nobilius և այսպես հաջորդաբար շարունակվեցան մինչև քրիստոնեության օրերը, որոնց մեջ գտնվեցան երբեմն մեծամեծ ու նշանավոր բազիլիքներ ինչպես Տրայանոսի, Յուլբիայի և այլն և այլն, և անոնցմե շատերն ալ քրիստոնեական եկեղեցիներու փոխարկվելով պահվեցան մինչև 7-8-րդ դար։

Բազիլիքներու ձևերուն և հատկություններուն վրա կատարյալ գաղափար կազմելու համար ընտրանոք կդնեմ այստեղ կատարելագործյալ շրջանի երկու բազիլիքներու հատակագծեր, որոնցմե առաջինը կվերաբերի Տրայանոս կայսեր Basilique Trajan անվամբ և երկրորդը baslqliue d’Herculanum:

Նկ․ 3. Նախաքրիստոնեական բազիլիքներու հատակաձևեր

Այս շինությունները հատուկ էին մեծամեծ ժողովներու, ուր կհավաքվեին երբեմն կայսեր նախագահությամբ երկրին մեծամեծ իշխանները, դատավորները և օրենսգետները, ժողովրդյան ներկայությամբ հասարակական և ազգային մեծամեծ խնդիրներու վրա խորհրդակցելու համար։ Կիսաբոլորակ աբսիդը հատուկ էր թագավորին, ուրկեց առած է յուր բազիլիք անունը հունարեն վասիլիոս բառեն առնելով, իսկ ի բացակայության թագավորին փոխանորդող նախագահը պիտի նստեր այնտեղ։ Երբ աբսիդը մեծ էր, ամբողջ կիսաբոլորակ շրջանակին հավասար կարգով կնստեին մյուս պաշտոնյաները կամ խորհրդականները, սյունազարդ ընդարձակ սրահը հատուկ էր ունկնդիր ժողովրդյան բազմության, կողմնակի փոքր սենյակները հատուկ էին խորհրրդակցության, արխիվի և այլ զանազան երկրորդական պետքերու:

Այս ձևը ոչ միայն իր ընդարձակությամբ և խորը գտնված կիսաբոլորակով վերին աստիճան պատշաճ էր քրիստոնեական հանդիսավոր թափորներու և արարողություններու, այլև ոմանց երկու կողմին վրա եղած փոքր սենյակներուն պատճառով խաչաձևի մոտեցող հատկությունը իբրև նախագաղափար պիտի ծառայեր ապագա քրիստոնեական եկեղեցիներու խաչաձև հատակագծերուն[1]. ուստի խորը գտնված կիսաբոլորակ աբսիդը սրբարանի վերածելով՝ պատարագի սեղանը զետեղեցին անոր կենտրոնական մասին վրա բոլորովին անջատ կերպով, ճշտությամբ իրագործելու համար թե՛ մովսեսական զոհի սեղանի դիրքը և թե՛ Դավթի «լուացից

  1. Այստեղ պատշաճ կհամարեմ ասել, որ իմ կարծիքով սխալ է այն ըմբռնումը, երբ երկար քառակուսի շինություն մը, որը սյունաշարերու միջոցով թևերու բաժանված է, զայն բազիլիք անվանել կամ բազիլիքի առանձնահատկությունը այս ձևին մեջ տեսնել։ Այս ձևով շինություններ բազիլիք անունը ստանալե շատ առաջ գոյություն ունեին Հունաստանի ամեն կողմը, Եգիպտոսի մեջ: Ինչպես Հունաստանի և Եգիպտոսի մեհյանները ամենն ալ երկար քառակուսիներ են, հաճախ սյունաշարերով թևերու բաժանված։ Բազիլիքի միակ հատկությունը, որով կզանազանվի ուրիշ բազմատեսակ շինություններե, խորը գտնված կիսաբոլորակ աբսիդն է. այդ աբսիդավոր շինություններն էին միայն, որոնք բազիլիք անունը ստացան սկսյալ այն թվականեն, երբ երևցան անոնք (աբսիդը)։ Բազիլիք անունը, որ հունարեն վասիլիոս բառեն կուգա, պարզապես ցույց կուտա, որ այդ շինությունները եթե ոչ թագավորաշեն, գոնե անպայման իր մեջ թագավորի հատուկ բաժին մը ուներ, և այդ բաժինը աբսիդն է: Երևցան շատ զանազան տեսակ բազիլիքներ աբսիդներու չափով և ձևով զգայի կերպով իրարմե զանազանվող։ Ոմանց աբսիդը այնքան փոքր էր, որ թագավորին հատուկ աթոռը միայն կտեղավորվեր, իսկ խորհրդականաց աթոռները կդրվեին նույն տեղի մեջ հատկացված բաժինի մը վրա, որուն հատակը կամ բարձր էր հասարակության հատկացուցած տեղի հատակեն և կամ վանդակապատով կամ սյունաշարերով անջատված էր։ Երբեմն պատահեցան մեկե ավելի աբսիդներով միևնույն պատին վրա բնականաբար փոքր չափով, իսկ անոնցմե ոմանք ալ փոխանակ կիսաբոլորակի քառակուսի ձևով շինվեցան, թեև այս վերջինս համեմատաբար շատ հազվադեպ էր։ Աբսիդին հաջորդող խորհրդականաց այդ բաժինն է, որ այսօր Արևմտյան եկեղեցիներու մեջ transcpi անունը ստացավ։