մեծագործ Զվարթնոցը մենակ չէ մնացած Հայաստանի մեջ, ինչպես միայնակ է մնացել ս․ Սոփիան բյուզանդական բովանդակ կայսրության մեջ: 10-րդ դարում կան երկու Զվարթնոցներ ևս կանգնած ոչ նվազ մեծագործ, քան Ներսեսաշենը, և դեռ չգիտենք թե ապագան քանի՞ հատ ալ պիտի տա մեզ երբ հառաջիկային խուզարկություններ լինեն մեր հնագիտական ուսումնասիրություններե գրեթե կույս երկիրը։
Արվեստագետներ, եթե լրջորեն քննեն և համեմատեն, պարզ կտեսնեն, որ բացի ս․ Սոփիայեն բյուզանդական կայսրության սահմաններուն մեջ մինչև 7-րդ դարու վերջը կանգնված կոթողներուն համահավասար և երբեմն ավելի արժանավորություններով կմրցեն փոքրիկ Հայաստանի մեջ կանգնված հիշատակարանները և համեմատական թվարկությամբ գուցե նաև գերազանցեն իսկ։
Մենք աններելի կերպով մեղանչել ենք մինչև այսօր, որ մեր ունեցած ազգային գեղարվեստի և ճարտարապետության անսպառ գանձարանը չենք բացեր գիտության առջև, որպեսզի ավելի կանուխ ստանայինք քաղաքակիրթ ազգերու շարքին մեջ ստեղծագործող ազգ լինելու, պատվավոր վկայականը։
Մինչև այսօր գիտության ինչքան որ հայտնի եղեր է հայ պատմական ճարտարապետության գեթ աղոտ ուրվագիծը, այն ալ նույնիսկ Եվրոպայի գիտնականներու ուսումնասիրական ձեռներեցության ենք պարտական։ Անոնք միշտ ինքնաբերաբար կամ պատահաբար անցնելով Հայաստանեն, տեսեր և հետազոտեր են, որով փոքր ինչ ընդարձակվեր է հայ արվեստի մասին գիտական աշխարհի ծանոթությունը: Իսկ վերջերս բացի մեծանուն գիտնական պր․ Ն. Մառի բազմաբեղուն աշխատություններեն, որուն արդյունքը, թերևս ի մոտո, մամուլի և հասարակության սեփականություն դառնա։ Սրտանց հայ արվեստի ուսումնասիրության նվիրվող եվրոպացի գիտնականներեն մեկը՝ Հ․ Ստրժիգովսկի, որ Վիեննայի համալսարանի ուսուցչապետներեն է, ոչ միայն առաջին անգամ հայտարարեց, թե առանց պատմական հայ արվեստի ուսումնասիրության արևելյան