Ընդ լուսոյն մասին և խաւար յարեմ,
Ընդ քաղցրութեանըն ճաշակ՝ օշինդըր խառնեմ,
Ընդ կուղըս բարեացըն՝ չարիս հիւսեմ,
Ընդ կանգնելըն և կըրկին գըլորիմ։
Ծաղկիմ և ոչ պըտղաբերիմ,
Ասեմ և ոչ առնեմ,
Խոստանամ և ոչ կատարեմ,
Ուխտեմ և ոչ վճարեմ,
Կարկառեմ և անդրէն ամփոփեմ,
Ցուցանեմ և ոչ ընծայեմ,
Մերձեցուցանեմ և ոչ մատուցանեմ։
Ի ճարակել խոցուածոյս անդրէն վիրաւորիմ,
Ի հաշտեցուցանելըն՝ վերստին խռովեմ,
Զուր հանդիսանամ և իրաւամբք,պարտաւորիմ,
Գրիմ և իսկոյն եղծանիմ,
Նաւեմ և ի գիծն թուլանամ,
Սկըսանիմ և ի հանգիստն ոչ ժամանեմ։
Կարգիմ և դարձեալ սասանիմ,
Լնանիմ ն կըրկին հեղում,
Շարունակիմ աստ՝ և անդ ի ստորևս հոսիմ,
Բարդիմ և անդէն տոչորիմ։
Հիմն արկանեմ և ոչ գըլխաւորեմ,
Սակաւ վաստակեմ և բիւրս վատնեմ,
Դոյզըն գանձեմ և անթիւըս սպառեմ։
Զայլըս խրատեմ և ես ինքն անփորձ եմ,
Միշտ ուսանիմ
Եւ երբէք ի ճըշմարտութիւն գիտութեան ոչ հասանեմ։
Ըզշիջեալ չարիսըն նոյնչափ արծարծեմ,
Սուղ ինչ քաջալերիմ և առաւելապէս լըքանիմ,
Լարիմ և իսկ և իսկ առ նըմին մեղկիմ,
Զայս կարկատեմ և զայն պատառեմ,
Խըլեմ զեղիճըն և տատասկ տընկեմ։
Ընդ ամբառնալըն և այսրէն բերիմ,
Մըտեմ ի բոյնըն աղաւնի
Եւ անտուստ ագռաւ ելանեմ,
Գամ սակաւ մի սպիտակ,
Եւ սրանամ դառնամ բնաւին սեացեալ,
Ասեմ զիս քեզ դաւանել
Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/115
Այս էջը հաստատված է