Զոր և համբուրելով ըզգարշապարըդ հըրափայլ՝
Բանաւորեա՛ առ լեզուս իմ միշտ և յարաժամ։...
Անմարմին զուարթուն և անդադար երգեցիկ սիրեցելոյն,
Իմաստունս իմանալեացըն,
Բերկրական բարբաո և աւետաբեր տաւիղ.
Ի լեզուս պարուց աստեղացըն ազդեցութեանըն զըրոյց,
Եւ զարթուցման ձայն՝
Յօդեալ ի նուրբ շունչըս հողմոց.
Բանական ծով և պատրաստական նաւ՝ գոհար բեռամբք։
Եւ նաւահանգիստ ամենառատ.
Խօսուն բուրաստան և ծաղիկ անթառամ,
Ծածկեալ ի ծոց դըշխուհւոյ մօր Սիովնի.
Հըրաշաբեր և կաթնաբուխ բանին ըստինք՝
Ի շըրթունըս աշակերտեցելոց երկնաւոր մատենագրին.—
Զոր բանից աշակերտովքըդ աղաչեմք ըզտիպ հարազատիդ,
Զի ջամբեսցես առ իս ըզկաթնըդ բանական միշտ և յարաժամ։
ԲԱՐՈԻՑ ՆՈՐԻՆ Ի ՏԷՐ ՄԵՐ
Նըկարեալ անուն և ահաւոր դէմ,
Յանձնապաստան և զարհուրելի բարբառ,
Հնազանդելոյ գումարիցըն՝ սանձք լըռութեանց,
Եւ փախուցելոց ապստամբիցըն՝ հընարաւոր դարանակալ.
Քինահատոյց և վըրէժխընդիր բարք.
Հեգնողացն ըզքէն՝ անպատկառ դատավըճիռ.
Անախտ խորհուրդ և կենցաղ առանձնասէր, բազմահընար,
Եւ շառաւիղ անքըննելի՝ ըզքեզ քըննողաց,
Անքուն ակըն և զուարթուն աննընջելի,
Սըրտից ոստիկան և քըննող երիկամաց,
Որ զանարատովքըն զանց առնուս
Եւ ոչ երևիս սարսելի դիմօք և մահարար ճիրանով.—
Զոր և գգուելի և զողոքասէր զբարսըդ աղաչեմ
Լինել ինձ ախոյեան առ թըշնամիսն իմ միշտ և յարաժամ։