Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/134

Այս էջը հաստատված է

Յոլով ժամըս պարապեալ ի գրով ձեռին ըզքէն տըրտունջ
Ըզկարևորսըն մոռացեալ, որով ապրէ անձն և մարմին,
Ըզմերձն առ նոյնըս խափանեալ, որով լինի իմաստնանալ,
Զուգել մեծաց և անուանեաց, նաև վերին իսկ զօրութեանցն։
Արդ՝ ես ո՛չ երբէք ծանեայ զիս վարեցեալ յորս ասացիդ,
Բայց աւելեօք ամբաստանեմ, զի ծանիցի ոսոխութիւնն,
Որպէս սովոր են զայս առնել, որ յատենի են դասեցեալք,
Զի բանքըն զօրասցին և մարթասցեն առնուլ օճան։

ՎԱՍՆ ԼԵՇԿԷԻՆ, ՈՐ ԹԱՆԱՔՆ Ի ՎԵՐԱՅ ՎԱԹԵՑԱԻ

Այլ և զայժմուս իսկ պատահումն ոչ լըռեցից արտաբերել.
Ըզնախահօրըն փոխագգեստն, որ յետ յանցմանն ընձեռեցաւ,
Ապացոյց մեռելութեանն և գուշակիչ ունակութեան,
Ըզվերարկուս ինձ համունակ զայս արարեր դու անպիտան,
Զի ի քո բանսդ անդ ըզբաղմամբ ներկեաւ սաստիկ այս մելանաւ։
Բայց ասա՛ ինձ գիտակաւ, զոր հարցանեմըս խորհրդիւ.
Զի թէպէտ ըզդատախազն դատեցելոյն չապաբանել,
Թէ ազգակից ես սոխակի, ասպունակի կամ ճպռան,
Ընդէ՛ր չունիս դու քեզ կայան յանապատի որպէս նոքայն.
Երաժիշտք են և նոքա, բայց ցանկացան անապատի.
Դաշնականացըն նուագօք ըզբացավայրսըն զարդարեն.
Սակաւուց եղև լըսել ըզբարեձայն երգատրութիւնսն.
Գովեցան և գըգուեցան, յորոց լուան ըզքաղցրավանգսն։
Ամփիոն այր Թեբացի և Արիոն Միթեմնացի,
Որփևս Թրակացի, այս երաժիշտք են մեծագովք.
Այլ նըւազեալ են առ նոքօք, որք բնականաւն են պաճուճեալք,
Զի գործի այսր արուեստի նոքա չունին ի բնութենէ։
Մի և դու ես յայնցանէ, զորոց լուար ըզպատմութիւնն,
Համարուեստ և անուանի, որպէս արդիւնքըն վըկայեն.
Բայց միով ես պակասեալ, զի չսիրեցեր զընդ նոսա կեալ
Եւ չարարեր անդ քեզ դադարս, ուր և նոքա են տաւաղեալ.
Աստ գաս նըստիս մերձ առ ինև, իբր արուեստիւ ինձ յանգակից,
Բազմաղեաւ երգարանաւ եղանակես և կաքաւես
Հոմերական տաղիցըն չափ քեւ ծանուցեալ լինի բազմաց
Ոտանաւոր և ցուցական ըստ քերթողացըն տեսակի,
Կամ թէ ևս աւելագոյն, որպէս թըւի ինձ՝ գիտողիս,
Զի վարժումն և կրթութիւն ոչ ժամանէ առ բնութիւն։