Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/138

Այս էջը հաստատված է

Յետ գերութեանցն անգին ասեմ,
Տիրոջ մահովս այլ սասանեմ.
Զհովիւն և զհօտն արտասուեմ
Սակաւ մի բանք հատուցանեմ.
Թէպէտ ւ՚ այս շատ ւ´ անտանելի
Կորուստ ահեղ, անկանգնելի.
Հինն ընդ նորոյս խառըն յիշի
Սկիզբն ի կատարըս հասանի.
Յայս որ անճար ւ՚ անյուսալի
ճարակ չը կայ մըխիթարի։
Բայց բանըս չէ իմ բաւելի,
Ոչ գըթութեանս ոյժ զօրալի.
Զամենագովըն գովելի,
Կամ տաղ ասել գերեզմանի
Մովսէ´ս պիտէր Խորենացի,
Քերթողահայրըն կենդանի.
Իմաստութեամբն անչափելի
Զերդ հոգևոր տուն և տեղի.
Կամ յընկերացն իւր նազելի
Բանիւք հզօրքն ի հանդիսի.
Յորոց անուանցն էին յահի
Յունաց ճարտարքն և յերկիւղի։
Չէին կարող կալ ի դիմի
Կամ բան մի տալ պատասխանի.
Առ այս նոքա են կարելի
Ողբերգութեամբ պատահելի.
Մեր աղետիցս աններելի
Ի՚ անհանգունակ հասեալ չարի։
Այլ նոքա չեն աստ ի միջի
Այլ յանմարմնոց դասն ի պարի.
Յաջորդ չը կայ և չ՚երևի
Ոչ ժառանգորդ մեծն արհեստի։
Սըրահքն աւեր ճեմարանի,
ճեմողքն անհետ՝ չեն ի միջի.
Հիմըն խըլած վարժանոցի,
Աթոռ չը կայ վարդապետի.
Վարժեալքն եղեն այպն ու գերի
Դատարկացած յամենայնի.