Այս էջը հաստատված է
(ԺԲ դար)
Յիշեա՛, տէր,
Զի խաչիւ ըստացար,
Չարչարանօք գըրկեցար,
Արեամբ ազատեցեր,
մահուամբ կենդանացուցեր.
Մի՛ ապախտ առներ
զսարսափելի երկս վաստակոց քոց։
Յանցաւո՛ր եմ,
այլ դու թողիչ ես,
մեղաւո՛ր եմ,
այլ դու քաւիչ ես,
ախտացեա՛լ եմ,
այլ դու բըժիշկ ես,
մոլորեա՛լ եմ,
այլ դու գըտիչ ես,
մեռեա՛լ եմ,
այլ դու կենդանացուցիչ ես,
տըկա՛ր եմ,
այլ դու զօրաւոր ես,
կարեվէ՛ր եմ,
այլ դու ամենահնար ես։
Յիշեա՛, տէր,
Զի մարմին եմ,
հոգի, որ ելանէ և այլ ոչ դառնայ,
բնութիւն վայրաքարշ և հակեցօղ ի մեղըս,
ըստ անսուտ քո բանի։