Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/151

Այս էջը հաստատված է

Իսկ առ գիշեր սպիտակափայլ, բիւրեղանման,
Որ միշտ աճէ և նուազի հընգետասան։

Չափէ ըզթիւ ժամանակաց աւուրց մարդկան,
Զոր և քընարըն տասնաղի երգէ դաւթեան։

Բնաւորելով գիճին խոնաւ և հիւթական,
Միաւորեալ յամուսնութիւն կիզողական։

Յորոց խառնից գոլ համայնից ծընընդական,
Բուսոց, տընկոց և ըզգայնոց որք շընչական։

Քանզի ի յիս կանթեղըս եօթն են ի վառման,
Որք մոլորեալք տան անմոլար զիմաստ մարդկան։

Ունին յինքեանս ըզթիւ աւուրցն արարչութեան
Եւ ըզխորհուրդ եօթանց դարուցըն կատարման։

է և քաղաք յիս պանծալի պարագրական,
Յոր աշտարակք կենղանատիպք երկոտասան։

Որք են եօթանց մոլորակացս կայարան,
Յոր ի մտանելն ազդեն կանուխ ըզվաղորդեան։

Ոմանց բարի ասեն գիտողքն և խոստանան,
Այլոց ըզչար թէ լինիցի խօսին ըզբան։

է զի լինի և կատարի զոր խօսեցան,
Է զի սխալող և ընդունայն բարբառեցան…

Միովն բարի և օգտակար ներգործեցաւ,
Միւսովըն չար ապականիչ ունակացան։

Ոչ թէ ինքեանք յոր և կամին փոփոխին յայն,
Զի անըզգայք չունին բնութիւն փոփոխական։

Այլ որ ըստեղծ եդ ի նոսա զայս բընական,
Եւ չէ հընար լուծանելոյ բայց իւր հրաման։