Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/154

Այս էջը հաստատված է

Ինձ դու յաւէտ կաց խընդական,
Մարմնով առողջ և հոգեկան։
Սիրոյ մի՛ տար աշխարհական
Զհոգիդ գերել անմարմնական.
Էին սիրոյ անզուգական
Զանա լինել ասպընջական։
Բայց մի՛ բարուր պատճառական
Դըներ զհասակըդ մանկական.
Այլ քեզ առցես տիպ ցուցական
Զբազում մանկունս աստուածական.
Նախ ըզՅովսէփ եգիպտական,
Ապա զյոգունս որ ի գրի կան։
Չարեացըն մի՛ լինիր նըման,
Որ զմանկութիւնն աշխարհի տան.
Այլ որ ախտիցըն յաղթական
Եղեն մարմնով այս հիւթական,
Փայլեն ի դաս հրեշտակական,
Խառնին ի գունդըն սրովբէեան։
Որով ըզքեզ մարզէ իմ բան,
Լինել նոցա նըմանական,
Վայելելով աստ յերկար ամ
Եւ անդ ըզկեանսն որ անվախճան։
Սակաւ բանիցըս խրատական
Լեր ամրագոյն դու պահապան.
Այլ և զհաւատդ, որ յաւազան,
Անշարժ պահեա միշտ յաւիտեան։
Ըստ լի ամաց քոց երեսնից,
Գրեցան և տունքըս գովեստից,
Ի հիւանդոտ և ցաւալից
Անձնէ՝ յաւուրըս քառասնից։
Զոր մերձ մահու հասեալ մըտից,
Դարձոյց այսրէն տէրն ամենից.
Որպէս լինիս տեղեակ կըրից,
Ի յեկելոցըդ բընաւից։