Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/161

Այս էջը հաստատված է

Ես ի՞նչ կարդամ զիւրմէն քեզ ճառ,—
Խելօքըն ծով է ու խիկար։
                                          (Աղուէս)

Յամէն շըրջի ինքն ի քարեր,
Ունի ծախու մազէ քըրձեր,
Գինոյ ունի աղուոր տըկեր,
Ի՚օժտէր ձըրի դանկի կոթեր։
                                             (Այծն)

Ի ծովէ՜ նա վերասցի,
Եւ ամփոփեալ իբր ի տըկի՝
Քաղցրիկ ցօղէ յոր տեղ պիտի,
Երբ աստուծոյ կամքըն հաճի։
                                         (Անձրև)

Պանդոկ մի կայր վերայ երկրի
Ի յանցաւոր ճանապարհի.
Որ անծանօ՜թքն ի նմա գային,
Եւ ծանօ՜թքըն գընային։

Մինչ հիւրըն գայր՝ մեծարէին,
Եւ մինչ գընայր՝ կողոպտէին.
Ոչ թէ մասն ինչ իրս առնուին,
Այլ զբովանդա՛կըն խըլէին։
                                    (Աշխարհ)

Տուն մի շինած էր ամբարտակ,
Յոյժ ահագին բարձրադիտակ.
Զնա հողմըն մեծ քակեաց ի տակ,
Զշինօղսն արար լեզու խառնակ։
                                 (Աշտարակ)

Տեսի զգազան մի անկենդան,
Ժանիքըն սուր որպէս ըզշան.
Անխեղճ ուտէ ըզմիս մարդկան,
Եւ պատառէ զամէն կենդան։
                                    (Դանակ)