Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/164

Այս էջը հաստատված է

Աստուածահօր մարգարէի.
Գեղեցկանուն զարմանալի,
Որ երրակի տառիւ բերի։…

Մանկունըք քոյ զուարճալի,
Նըման նորոգ բուրաստանի.
Դստերըք քո պաճուճալի,
Երգ ւ՚ի քընար միշտ ի խաղի.
Իսկ թագաւորք քո պանծալի,
Նստեալ յաթոռ թագ ի գըլխի.
Եւ զօրականքն աստի ւ՚անտի,
Կալով ի սպաս իւր հրամանի…

Արդ ժողովեա՛ զդըստերըս քո
Վասն իմ ի լաց նի՛ստ ւ՚ի սըգի.
Կոչեա՛ ձայնիւ կականելի,
Շարժեա՛ ի յողբ զամէն հոգի.
Զի զովացումն այրման սըրտի,
Ոչ է այլ ինչ, քան այս լինի։
Բայց իմ աղէտըս ցաւալի,
Ո՚չ փոքրագոյն դեղով բուժի.
Եւ ո՚չ միով տեղեաւ փակի,
Կամ մասնաւոր մարդկամբ սփոփի.
Այլ կարեկից այսր աղէտի,
Պարտ է կոչել աղերսալի։
Զչորեքծագեան կողմ աշխարհի.
Ուր են հանուր մարդկան որդի,
Զարևելըս արևմըտիւք,
Եւ ըզհարաւ ընդ հիւսիսի.
Առ որ գոչեմ ձայնիւ գուժի,
Լալով խօսիմ զայս ասելի,
Թէ ազգ ամէն բանաւորի
Ժողովեցէք ի մի վայրի,
Արք և կանայք, հա՛րք և ո՛րդիք,
Հա՛րսն և փե՛սայն առագաստի.
Տըղա՛յք, մանկունք ւ՚ երիտասարդք,
Ծե՛րք և ամէն չափ հասակի.
Թա՛գաւորքըդ հանդերձ զօրօք,