Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/24

Այս էջը հաստատված է

Շինուօք ի շինուց վայլէր,
Շինուօք ի շինուց վայլէր,
Մենք սովոր որդոր կենալու,
Թագաւոր։
Աս տունս աստուծով շինած,
Աս տունս աստուծով շինած,
Իւր ամէն զրօքն օրինած,
Թագաւոր։
Քարերն էր Քաչանց բերած,
Քարերն էր Քաչանց բերած,
Հիմն ածած հին մարգարէաց,
Թագաւոր։
Գերանն էր նըշու բերած,
Գերանն էր նըշու բերած,
Հաբեղայ, կուսանք էր տաշած,
Թագաւոր։
Տաշած էր, տաշեղ հանած,
Տաշած էր, տաշեղ հանած,
Տաշելով տաճարտ օրինած,
Թագաւոր։
խիստ բարձր էր և ի վեր քաշած,
Խիստ բարձր էր և ի վեր քաշած,
Թուխ ամպին հետ կազմեցուցած,
Թագաւոր։
Թէն դուռն արևելք բացած,
Թէն դուռն արևելք բացած,
Արևմուտք խաչ կազմեցուցած,
Թագաւոր։
Ով մըտնուր նա ծանտր ածէր,
Ով մըտնուր նա ծանտր ածէր,
Ով ելլէր՝ վառէր մոմեղէն,
Թագաւոր։
Ով անցընէր նա խաչ հանէր,
Ով անցընէր նա խաչ հանէր,
Ով դառնայր՝ խաչըն համբուրէր,
Թագաւոր։