Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/53

Այս էջը հաստատված է

Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն,
Բէմուրա՛դ կէնէր Կոլոտ փաշէն։
Խաբար տարէք Մալաքեաւէն,
Թող խաղա հանաղէն,
Թող խաղա ջանաղէն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն,
Բէմուրա՛դ կէնէր Կոլոտ փաշէն։
Խաբար տարէք Մալաքեաւէն,
Խաբար տարէք Բերդի խաթունին.
Թող գա վար իւր թախտէն.
Հանէ թազէն, հագնէ ըզհին,
Ինչի՞ բերդի խաթուն է էն։
Հազա՜ր ափսոս Մոկաց Միրզէն,
Բէմուրա՛դ կէնէր Կոլոտ փաշէն։
Եկանք, հասանք Մալաքեաւէն.
Եկանք, մըտանք Միջաթաղ.
Մէկ հանաղէն, մէկ ջանաղէն,
Երկուս կը խաղան էն մէկ խաղ։
Թանգ Նազլուխան թող տան էրկան,
Խաբար տարէք հէրկան, մէրկան։
Եկան, ժողվան Մոկացիք,
Եկան մօտ Մոկաց Միրզէն.
Տարան դըրին մէջ պոզերուն,
Դուռն էլ բացին հարաւ քամուն։
Կացէ՛ք բարով,
Հազա՜ր տարով,
Թանգ Նազլուխան
Թող տան էրկան

:

ՆԱՐԵԿԵԾԻՆ
Նարեկեծին խաց կ՚տանէր,
Մշակտիր պիրին ջյուրի խրկեցին,
Նստան խաց ճաշակեցին,
Մեզեր հիլին քակուռ արին,
ԸզՆարեկեծին ջարբեցին։
Նարեկեծին էկավ, կանչից մշակտիրուն.
– էկէք ՚ձի խաց ճաշակեցէք։
Մշակտիր ասին.
– Կինա վեար խացին, մենք կ՚ կյանք։
Նարեկեծին զմեզար էպաց,