Տալ զտուն էլ աղուն լցին,
– Պարտքնտէր պարտքից ազատող Նարեկեծին,
Վյար Նարեկեծուն զարմանք մնացին։
էլաւ, թորկից, էկաւ մյաչ մէկ գէղի։
Կնաց տեսաւ նուրափեսէն մեռիր վյար աթոռին,
Խէր, մէր նստած դառնիկն կը լան։
Նարեկեծին քյոչն էզար գետըն,
Դեռզայ էրաւ մի ստեղծողին,—
Նուրափեսան հարաւ վյար ուր աթոռին.
Խէր, մէր շատ ուրախացան վյար աստանվուրին։
Թորկից էկաւ, խասաւ Նարեկ.—
Մեռել հարուցող սուփ Նարեկեծին։
Սիսայ վարդապետնիր լսան, զարմանք մնացին.
Պիրին, զՆարեկեծին ջարբեցին.
Զչափուկ լիք ջյուր արին,
Նարեկեծուն հադեա հրեողկեցին։
Նարեկեծին էրկու էղվնիկ մուրթից,
Վարդապետիրուն կանչից.
— էկէք, ՚ձի խաց ճաշակեցէք։
— Նյա տյու ի՞նչ էրիր։
— Իս չիր գիտի թ՚ օրն էր ուրբաթ, -
Հրաման էրէք՝ թըխ էրթան։
— Մինք կարողութին չունինք,
Տյու էրիր իս, տյու հրաման էրա՝ թըխ էրթան։
Նարեկեծին քյուչիր էզար գետըն,
Զէղվընէն խաչակնքից.
էրկուս թռան, կինացին.
Վարդապետքիր տեսան, զարմանք մնացին։
էլաւ զչափուկ ջյուր Էլից,
Վերայ կրակ էտի,
Վյար կրակըն բյամբակն էտի,
Ասաց.
Առէք, ՚ձի առաջնոթըն հանդիա տարէք։
էլան, առան կյացին։
Առաջնուրթ էլաւ, տեսաւ՝
Նյա ջյուր զկրակն էր ընցուցիր,
Նյա կրակ զբյամբակն էր ընցուցիր.
Շատ անախուն զարմանք մնացին։
Սըրփ զանեզան, սըրփ Նարեկեծին։
Էջ:Armenian classical poetry vol 1.djvu/55
Այս էջը հաստատված է