Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/10

Այս էջը սրբագրված է

Հայ ժողովրդական հանելուկներ

Հանելուկների այդ վաղ շրջանի բաղադրումը մի քանի տեսակների և նրանց գործնական տարբեր կիրաօումներն արդեն սկզբից ևեթ կանխորոշում են նրանց զարգացման ապագա հեռանկարներն ու ճակատագիրը: Եթե թվային ու գծային հանելուկներն ու խնդիրները իրենց գիտական ու գործնական կիրառության շնորհիվ զարգանալով աստիճանաբար բարդանում են կատարելագործվում, գիտական ձև ու տեսք ընդունում և իրենց կազմավորման ու լուծման հարատև պրոցեսով զարգացման աննկարագրելի բարձրության հասցնում համարողական գիտությունները, ապա հանելուկի նախնական տեսակը' հարցհանելուկր կեանքի ու գիտելիքների զարգացման հետ միաժամանակ աստիճանաբար կորցնում է իր երբեմնի գործնական-ճանաչոդական, փորձնական մեծ արժեքն ու նշանակությունը: Նախկինում կենդանի կյանքով ապրող, ժողովրդի կենդանի աշխարհայացքի ու մտածողության հետ սերտորեն աղերսվող, հարափոփոխ ու մշտանորոգ հանելուկները աստիճանաբար վերածվում են քարացած բանաձևերի, ավանդական արժեք ու նկարագիր են ստանում և սերընդից-սերունդ Փոխանցվելով դառնում են ժամանցային զվարճալի մտախաղի առարկաներ:Դեռևս հին աշխարհում Վիրգիլիոսն ու Կիկերոնը հանելուկներ են հորինել և պարապ Հյամանակ զվարճացել դրանցով: Հանելուկների վերոհիշյալ պատմական կերպարանափոխությունը ռ՚նդրադառնում է նաև դրանց կենցաղավարման ժամանակ պահանջվող նախապայմանների և փոխհատուցման ձևի ու բնույթի վրա: Հանելուկներով մրցելիս պարտւիպի ծանր պատժի կամ տուգանքի ենթարկվելու վաղեմի սովորույթը աստիճանաբար մեղմանում է, ժողովրդական երգիչների մրցսւ- հանդեսներում այն շարունակում է պահպանվել սոսկ բարոյական պատժի կերպարանքով, ժողովրդական ուշ շրջանի հավաքույթներում այն միայն նյութական պատժի բանավոր կատակ-պահանջի կամ զվարճալի կշտամբանքի ձև է ընդունում:

Եվ ինչպես հասարակական կյանքի տարբեր երևույթների մեջ նորի հետ պահպանվում են զարգացման տարբեր շրջանների գծեր ու գերապրուկներ, հանելուկները ևս, անկախ զվարճալի մտախաղի վերածվելու հանգամանքից, նոր շրջանում շարունակել են պահպանել հնի շատ մնացուկներ. ոչ միայն իրենց բովանդակության, այլև ամենից առաջ կենցաղավարման պայմանների մեջ:

Եվ այդպես, ժողովուրդների մանկության շրջանում, աշխարհաճանաչողական արժեք ներկայացնող հանելուկները, ժամանակի հոլովումներին զուգընթաց, նույն այդ ժողովուրդների առավել հասուն շրջանում զրկվում են իրենց վաղեմի հասարակական լուրջ բնույթից, վերածվելով ժամանցի սրամիտ առարկաների: Իսկ նոր ժամանակներում հանելուկներն ամբողջապես անցնում են մանուկների տնօրինությանը «այն էակներին, որոնք դեռ նոր են աչք բացում շրջապատող աշխարհի վրա», նոր են կյանք մտնում ու ճանաչում այն, և որոնց մտածողությունն ու աշխարհայացքը համընկնումէ, իրենց նախահայրերի հասարակական մանկության վիճակին:

Հանելուկների հասարակական դերի ու միջավայրի նման փոփոխության պայմաններում ևս շարունակվում են հորինվել նորանոր հանելուկներ, որոնք ոչ թե նախորդների նման խտացնում էինժողովրդական հին ըմբռնումներ ու պատկերացումներ, այլ արտահայտում կին առավելապես շրջահատի առարկաների և երևույթների նկատմամբ եղած մանկական նաիվ ընկալումներն ու աշխարհայացքը:

Հայկական որոշ գավառներում մինչև XIX դարի երկրորդ կեսերը պահպանված են եղել հետևյալ սովորույթները, գյուղերում ժամանցային հավաքույթների ժամանակ, երբ ւ!եկը հանելուկներ է աոաջարկել, իսկ մյուսները չեն կարողացել այն լուծել, ասացողը ունկնդիրներից պահանջել է որևէ; անիրագործելի պարգև, հաճախ որևէ; քաղաք, որն ունկնդիրները սիրով, կատակով, ծիծաղով և խոսքով միայն «նվիրել» են, կամ էլ հանելուկ չգուշակող ունկնդիրներն արժանացել են հանե|ուկ աասջարկողի կծու, բայց զվարճալի կշտամբանքին (տե'ս «Մեղու Հայաստանի», 1860, 3. Գ. Սրվանձտյան, Մանանա, էջ 319—320 և այլս):Նույնւսնման մի սուխրույթ, ըստ Վ. Սերեբրեննիկու[ի, պահպանված է եղել նաև մինչև ընթացիկ դարասկղբները' Ռուսաստանում: Հանելուկներով խմբակային մրցոււ!ների ժամանակ,Պերմի նահանգում, օրինակ, յուրաքանչյուր մասնակից խոսքով իրեն է վերցրել մի շարք քաղաքներ: Մեկը հանելուկ է առաջարկել- մյուսներն աշխատել են գուշակել. ով չի կարողացեւ գուշակել մի քաղաք է տվել առաջարկողին: Պատահել է, որ մեկը իր վերցրած բոլոր քաղաքները հանձնել է, ապա ինքն է սկսել հանելուկներ աոաջարկել և աստիճանաբար ետ ստացել իր կորցրած քաղաքները (տե'ս նրա „Загадки как народное рпзплечепис", էջ 2): 22 Гадоиннкок Д., Загадки русского народа, СПб, 1901, էջ У1.