[[Կատեգորիա:]]
հրատարակությունն էր այդ, որ մի ամբողջ շարժում առաջ բերեց հետագա դարերի գրականության մեջ:
1505 թվականին Ստրասբուրգում լույս է տեսնում գերմանական հանելուկների անդրանիկ ժողովածուն: Դա առհասարակ հանելուկների առաջին տպագիր հավաքածոն էր, որին արդեն փոքր-ինչ անց հետևում են նաև այլ ժոդովուրդների նմանակերպ ժողովածուներ: 1581 թվականին Փարիզում հրատարակվում են իսպանական, իսկ հաջորդ տարին նաև ֆրանսիական հանելուկների անդրանիկ հավաքածոները: XVII դարի սկգբներին Նիկոլաուս Գոյսների կողմից Գերմանիայում հրապարակ է գալիս հանելուկների մի նոր ժողովածու, որին նախորդել էր նրա լատինական հանելուկների նշանավոր Aenigmatographia-ն (1599): Ապա հիշյալ հարյուրամյակի ընթացքում Եվրոպայի մի քանի երկրներում (Գերմանիա, ՍԼնգլիա, Ֆրանսիա) լույս են տեսնում հանելուկների ևս նոր ժողովածուներ: Սակայն բուն ժողովրդական հանելուկների գրառումը, հրատարակումն ու հետազոտումը բուռն թափ ու զարգացում է ստանում XIX դարում, սկսած դարասկզբից, երբ բանահյուսական հուշարձանների գիտական գնահատումն ու արժեքավորումը ընկնում է իր իսկական հունի մեջ: Եվրոպայի տարբեր երկրներում և հատկապես Գերմանիայում առանձին գրքերով կամ մասնագիտական հանդեսներում ու ամսագրերում սկսում են պարբերաբար լույս տեսնել գլխավորապես եվրոպական տարբեր ժողովուրդների հանելուկներ, Ենթարկվեի միաժամանակ պատմաազգագոական ու բանասիրական հետազոտությունների: Դարավերջերին նույն բախտին են արժանանում նաև արեմելյան տարբեր ժողովուրդների հանելուկները, որոնք թարգմանվում և հրապարակվում են եվրոպանան լեզուներով: Իսկ XIX դարի վերջերին և ընթացիկ հարյուրամյակի առաջին կեսերին Եվրոպայում և հատկապես Ամերիկայի Աիացյալ Նահանգներում լայն թափով ծավալվում է Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի ժողովուրդների բանահյուսության նմուշների և հատկապես հանելուկների տպագրությունը, ենթարկվելով նույնիսկ համեմատական հետազոտությունների:
Հանեյուկների այդ վիթխարի ժառանգությունը մի զգալի մասով թեպետ մնում է տաադիր պարբերականների էջերում տակավին ցրված, սակալն մեծագույն մասը ենթարկվում է սկզբից ևեթ գիտական տարբեր բնույթի համակարգման ու խմբավորման և առանձին ժողովածուներով հրապարակ գալուն: Նմանակերպ հավաքածուներից նյութի ընդգրկման ծավալով, համակարգմամբ, գիտական ընդհանուր արժեքով ու նկարագրով աչքի են ընկնում գերմանական բանահյուսության մեջ Ցիմրոքի30, էքարտի31, Վոսիդլոլի32, Պեչի ժողովածուները, ֆրանսիականում' Գուանդի34, արգենտինականում' Լեհման-Նիցշեի, ֆիննականում' Աարնեի և Քրոնի36, դանիականում' Քրիստեն-