Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/14

Այս էջը սրբագրված է

Հայ ժողովրդական հանելուկներ

լա Աարնեի «Հանելուկների համեմատական հետազոտություններ» մեծածավալ աշխատությունը, որտեղ համեմատական ուսումնասիրության են ենթարկվում տարրեր ժողովուրդների ընդհանրական բնույթի հանելուկների մի խումբ' իրենց ծագումնաբանական տարրերից սկսած մինչև մեր օրերը կրած ձևաբանական բոլոր օրինաչափ փոխակերպություններով: 1939-ին ամերիկացի անվանի բանագետ Արչըր Թեյլորը կազմում է հանելուկների մի ընդհանրական մատենագիտություն, մի խիստ կարևոր գործ, որ նույնպես միջազգային բանագիտության նշանավոր երևույթներից է: Սրանցով է մոտավորապես բնորոշվում հանելուկների ընդհանուր վիճակը միջազգային բանագիտության մեջ:

3

Հայ բանագիտությունը ևս անտարբեր չի գտնվել հանելուկների նկատմամբ: Հայ բանագիտության մեջ հանելուկների ժանրային ըմբռնումը կապվում է XIX դարի երկրորդ կեսերի հետ, երբ առաջադրվում է հայ ժողովրդական բանահյուսության նյութերի հավաքման ու հրատարակման կարևոր խնդիրն առհասարակ:

Հանելուկը որպես բանահյուսության հնագույն տեսակ սկզբից ևեթ արժանանում է հայ բանահավաքների հատուկ ուշադրությանը: Բուն ժողովրդական հանելուկների անդրանիկ տպագիր նմուշները երևան են գալիս 1860 թվականին'«Մեղու Հայաստանիի» էջերում, որտեղ ժամանակի մտավորականներից մեկը' Գրիգոր Տեր Կիրակոսյանցը, հանելուկներին կցած հատուկ հոդվածով բանասերների ուշադրությունն է հրավիրում հանելուկների վրա, ընդգծելով դրանց բանահյուսական և առհասարակ ընդհանուր կուլտուր-պատմական արժեքը: Բանահյուսական նյութերի գրառման ու հրատարակման մեծ վերելքը, որ հայ իրականության մեջ սկսվում է XIX դարի 70-ական թվականներից Գարեգին Սրվանձտյանի ժողովածուներով, նշանաորվում է նաև Հայաստանի և հայաբնակ տարբեր վայրերի հանելուկների գրառումով ու հրատարակությամբ: Թեպետ ժողովրդական հանելուկների առանձին ժողովածուներ Երևան չեն գալիս, բայց միմյանց հետևից լույս տեսնող աւլգագրական, բանահյուսական և այլ բնույթի ժողովածուներում ու պարբերականներում բանահյուսական այլ նյութերի հետ միասին զգալի տեղ է հատկացվում նաև հանելուկներին: Սրվանձտյանի «Մանանա»-ից հետո (1876) մինչև ընթացիկ դարասկիզբը լույս տեսած հանելուկ պարունակող ժողովածուներից հիշարժան են Արիստակես վարդապետ Տեր-Սարգսենցի «Պանդուխտ վանցին» (Կ. Պոլիս, 1876), Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական ավանդությունները» (Երևան—Թիֆլիս, 1883), ՍԼլլահվերդյանի «Ուլնիա կամ Զեյթունը» (Կ. Պոլիս, 1884), Գ. Շերենցի «Վանա սազի» առաջին (Թիֆլիս, 1885) և երկրորդ (Թիֆլիս, 1899) գրքերը, Գ. Տեր-Ալեքսանդրյանի «Թիֆլիսեցոց մտավոր կյանքը» (Թիֆլիս, 1885), Գ. Հովսեփյանի «Փշրանքներ ժողովըրղական բանահյուսությունիցը» (Թիֆլիս, 1892), Գ. Տիգրանյանի «Առածք, ասացուածք և զրոյցք հայոց Նոր Նախիջևանին» (Դոնի Ռոստով, 1892), Տ. Նավասարդյանի «Հայ ժողովրդական հեքիաթների» 8-րդ պրակը (Թիֆլիս, 1894»)53, Հ. ճանիկյանի «Հնութիւնք Ակնան» (Թիֆլիս, 1894) և ի