Էջ:Armenian folk riddles (Հայ ժողովրդական հանելուկներ).djvu/15

Այս էջը սրբագրված է

Ներածություն

վերջո Գ. Բարխուդարյանի «Բարոյական առածները» (Թիֆլիս, 1898): Այդ տարիներին վարձ է արվում նաև հրատարակելու հայ ժողովրդական հանելուկների առանձին ժողովածու, սակայն հիշյալ նախաձեռնությունը ինչ-ինչ պատճառներով մնում է չիրականացված:

Այդ միևնույն ժամանակամիջոցում (1876—1900) տարբեր բարբառներով ժողովրդական հանելուկներ են տպագրվում նաև ժամանակի նշանավոր պարբերականներում, որպիսիք են «Փորձը» (1878—1879), «Մեղու Հայաստանին» (1884—1885), «Մասիսը» (1885), «Արաքսը» (Ա գիրք,1889), «Արարատը» (1895) և Կ. Պոլսի «Բյուրակն» շաբաթաթերթը: Վերջինիս 1898, 1899 և 1900 թվականների համարներում լույս են տեսնում Կարնո, Ղարադաղի. Խարբերդի, Դիարբեքիրի, Կյուրինի, Տարենտեի, Բաբերդի, Մշո, Սասնո, Արաբկիրի, Մարաշի, Մարզվանի, Հաղրոյի մի քանի հարյուրի հասնող ավանդական հանելուկների մեծ ու փոքր փնջեր:

Հիշարժան է նաև Թիֆյիսում հրատարակվող Կովկասի ուսումնական օկրուգի վարչության «Сборник материалов для описания местностей и племен Кавказа» ժողովածուն, որի 2-րդ (1882) և 13-րդ (1892) հատորներում տպագրվում են Նախիջևան գաղթած պարսկահայերից և ապա տա թևից գրառած ժողովդական հանելուկները' հայերեն և ռուսերեն լեզուներով:

XX դարի սկզբներին ևս նույն թափով շարունակվում է բանահյուսական նմուշների, այդ թվում ննաև հանելուկների գրանցումն ու հրատարակությունը, որին հատկապես զարկ են տալիս Թիֆլիսում Ե. Լալայանի հիմնադրած «Ազգագրական հանդեսը» և Մոսկվայում Գր. Խալաթյանի ձեռնարկած «Միմյան ազգագրական ժողովածուն»:

«Ազգագրական հանդեսի» Զ գրքում (1900) տպագրվում կ Բենսեի (Սահակ Մովսիսյան) Բուլանըխից գրառած հանելուկների արժեքավոր փունջը, 9-րդ գրքում' Քաջբերունու Ղազախից ու Դարալագյազից, ինչպես և Հրաչյա և Արմենուհի Աձառյանների Կ. Պոլսից գրառած հանելուկները, 11-րդ գրքում' Ե. Լալայանի Բորչալուից հավաքած մոտ 300-ի հասնող հանելուկների խումբը և 19-րդ գրքում' Վասպուրականից գրառած հանելուկների մի փոքրիկ փունջ:

«Էմինյան ազգագրական ժողովածուի» առաջին գրքում (Մոսկվա—Վաղարշապատ, 1901) ազգագրական-բանահյուսական այլ նյութերի կողքին տեղ են գտնում նաև Աղ. Մխիթարյանի Շիրակից գրառած 150-ի չափ հանելուկներ, իսկ Զ գրքում լույս կ տեսնում Ս. Հայկունու Մուշից, Վանից, Ալաշկերտից, Տրապիղոնից, Կաբինից և Արարատյան դաշտի տարբեր տեղավայրերիցգրառած շուրջ 270 հանելուկներ:

Նշված երկու հրատարակություններից բացի ժողովրդական հանելուկներ են տպագրվում նաև բանահյուսական, ազգագրական, տեղագրական, բարբառագիտական բնույթի ժողովածուներում ու աշխատություններում, որոնցից նշանավոր են Տ. Վարդանյանցի «ժողովրդական անգիր բանաստեղծությունները» (Թիֆլիս, 1900), Հ. Գավառացու «Երգեր, առակներ, հանելուկներ, թերահավատություններ... Խոտրջրոն» (Թիֆլիս, 1903), Արշ. Աթայանի «Սալմաստը» (Նոր Ջուղա, 1906). Արտ Տեր-Խաչատրյանի «Տարոնը» (Բեյրութ, 1950), Կ. Գարիկյանի «Բառգիրք սեբաստահայ գավառալեզվին» (Երուսաղեմ, 1952) և այլն: Հիշյալ հիսնամյակում (1900—1950-ական թվականներ) հա-