Այս էջը հաստատված է

պաշարումը տևեց մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում Բուղան 28 անգամ գրոհում է բերդի վրա և ամեն անգամ էլ խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Պաշարումը երկարաձգվելով Բու­ղայի զորականները ամրոցի շրջակայքում իրենց համար վրանաբ­նակ մի բնակավայր կառուցեցին։ Թովմա Արծրունին պատմում է, որ Բուղան այդ անհաջողություններից հուսալքված փակվեց իր վրանում և 10 օր ոչ ոքի չէր ընդունում։ Սարսափելով լեռնցների գրոհներից նա իր վրանը շրջապատել էր բազմաթիվ զորագնդերով։ Բուղայի բանակում գտնվող դավաճան հայ նախարարներից մեկը՝ Սմբատ սպարապետը, սիրտ է անում մտնել հուսահատված հրամանատարի մոտ և սփոփել նրան։ Խալիֆը Բուղայից պահանջում էր հաշվեհարդար տեսնել ամրոցի պաշտպանների նկատմամբ։ Պատերազմական գործողությունները վերսկսվեցին նոր թափով։ Վերջին այդ հարձակմանը մասնակցում էր արաբական ողջ զորքը։ Եվ այդ ահեղ ընդհարումից ստեղծվեց մի ցնցող տեսարան և խոր տպավորություն գործեց Սմբատ սպարապետի որդի Մուշեղի վրա, որն էլ մի ոտանավոր գրեց և այդ օրը նմանեցրեց Քրիստոսի երկ­րորդ գալստյանն ու ահեղ դատաստանին197: Աբու Մուսեի քաջավարժ զորքը առանց շտապելու հակահարձակման է անցնում և թշնամուն քշում բերդի պարիսպներից այն կողմ։ Բուղան այս անգամ էլ պարտություն կրեց։ Գտիչի պաշտպանները մեծաքանակ ավարով նորից վերադարձան իրենց ամրոցը։ Ամենից զարմանալին ու հետաքրքիրն այն է, որ բերդի պաշտպանները նման դժոխքային պայմաններում Բուղային կործանած Գտչավանքի փոխարեն կառուցեցին նոր եկեղեցի։ Քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահին, ապա այդ իսկ պատճառով էլ այն կոչվել է Թեժ անունով[1]։

Նման պայմաններում իր ցեղակիցների գործելակերպին հատուկ՝ Բուղան դիմեց խարդավանքի։ Մութավաքիլից Եսայիի համար բերել տվեց մի թուղթ, որով նա հրավիրվում էր Բաղդադ՝ խալիֆի հետ խաղաղության բանակցություններ վարելու։ Լեռնցի ասպետ-զորավարը

  1. Այսօր էլ անդունդի վրա կախված կառույցը զարմանք է պատճառում դիտողին։ Եկեղեցին մի ավելորդ անգամ նորից վկայում է հայ մարդու պայքարող ոգու և շինարար քանքարի մասին։