Այս էջը հաստատված է

թագավորությանը ճանաչում են Պարսից արքունիքը և Բյու­զանդիայի կայսրը։ Սերտ կապեր հաստատելով Ատրպատականում նստող Մելիք-շահի հետ և ձեռք բերելով նրա վստահությունն ու հովանավորությունը՝ Հովհաննես-Սենիքերիմը ընդարձակեց թագավորության սահմանները, բարեկարգեց երկրամասը, կառուցեց վանքեր ու եկեղեցիներ, խթանեց մշակութային գործը։ Թագավորանիստ քաղաքն էր Փառիսոսը։ Դեռևս 8-րդ դարի սկզբներին վրացական աղբյուրներում հիշատակվող այս քաղաքը220 Հովհաննես-Սե­նիքերիմը նորից կառուցապատեց, այն ամրացնելով անմատչելի պարիսպներով, աշտարակներով, դարձնելով անմատչելի բերդա­քաղաք։ Փառիսոս բերդաքաղաքը տեղադրվում է Շամքոր գետակի վրա, Կալաքենդ գյուղի մոտ և նրա շրջակայքում221։

Հզորացող Փառիսոսի թագավորությունը անհանգստություն է առաջացնում հարևանների շրջանում՝ մանավանդ վրաց թագավորությանը, Անիի Բագրատունիներին և Գանձակի մահմեդական ամիրայությանը։ 1003թ. մահացան Հովհաննես-Սենիքերիմը և նրա եղբայր Գրիգորը։ Օգտվելով առիթից նույն 1003թ. Գագիկ Բագրատունին, դաշնակցած Գանձակի Փադլուն ամիրայի հետ, փորձեցին իրենց միջև կիսել Փառիսոսի թագավորության տարածքները222։ Սակայն այս ձեռնարկումը անհաջողության է մատնվում։ Գահն անցնում է Գրիգորի որդի Փիլիպեին։ Չնայած թագավորությունը շարունակում էր ապրել, բայց նրա դիրքերը երերուն էին։ Դա հիմնականում պայմանավորված էր 10-րդ դարի 70-կան թվականներից Գանձակում հաստատված Փադլունյան մահմեդական ամիրայության հետ, որը սերվել է իրանական-քրդական Շեդադյաններից։ Սա առաջին մահմեդական վարչական ինքնուրույն միավորն էր, որ խաթարեց Հայոց Արևելից կողմանց միասնությունը։ Աղբյուրները վկայում են, որ Փադլունյաններին օժանդակում էին հայ իշխաննե­րը223։

Հայրենադավ ուժերի վրա հենվելով Փադլունյանները Արցա­խում և Ուտիքում իշխող Առանշահիկների տոհմի ներկայացուցիչ­ներին դուրս են մղում երկրամասի դաշտավայրային շրջաններից։

Գանձակի Փադլուն ամիրան ձեռնամուխ եղավ նաև Արցախի հյուսիսային գավառները նվաճելու գործին։ Երկիրը վերահաս աղետից­