Այս էջը հաստատված է

Դիզակի թագավորության գլխավոր բերդը՝ Գտիչը(Քթիշ) գտնվում է Տումի և Տող գյուղերի միջև՝ Տողասարի վրա։ Գագիկի մահվանից հետո նրան հաջորդել է եղբայրը՝ Վաչագանը:

Արաբ մատենագիրները նրան ճանաչում էին որպես «Գորոզի տեր Վաշաղիա իբն Մուսա»229, այսինքն՝ Մովսեսի որդի։ Վաչագանի իշխանությունը ընդունում էր նաև Ամենայն Հայոց հայրապետ՝ Անանիա Մոկացին։

Հարկ է նշել, որ Խաչենի, Փառիսոսի և Դիզակի իշխանությունները իրար հետ սերտ հարաբերություններ ունեին և համաարցախյան հարցերը լուծում էին համատեղ ջանքերով։ Դրա մասին է վկայում նաև կաթողիկոս Անանիա Մոկացին։ Երբ նա աղանդավո­րության դեմ պայքարելու համար 958թ. Արցախ է ժամանում, Գանասարում Հայոց վեհապետին պատվով ընդունում են Դիզակի, Խաչենի և Փառիսոսի իշխանները230։