Այս էջը հաստատված է
ԱՐՑԱԽԸ ՍԵԼՋՈՒԿ ԹՈՒՐՔԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի իշխանությունների բարգավաճ կյանքը խաթարվեց սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ 11-րդ դարում սելջուկ-թուրքերն իրենց ծավալուն աշխարհակալությամբ ստեղծեցին պատ­մական մի նոր իրադրություն, որից կախված էր նաև հայ ժողովրդի բախտը։

Թուրքական ցեղերի հայրենիք են համարվում Չինաստանից հյու­սիս ընկած շրջանները։ 10-րդ դարի երկրորդ կեսին թուրքախոս ցեղե­րին միավորելով՝ նրանց առաջնորդ Սելջուկը հիմք դրեց աշխարհա­կալ մի կայսրության։

11-րդ դարի 40-ական թվականներից սկսվեցին սելջուկյան ծավալուն արշավանքները դեպի Իրան, Իրաք, Այսրկովկաս և Փոքր Ասիա, այդ թվում՝ Հայաստան։

Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման շրջանում սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հա­րավային շրջանները, դեռևս չշոշափելով Հայոց Արևելից գավառների հայության շահերը։

1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերը նոր սուլթան Ալփասլանի գլխավորությամբ անցան Արաքս գետը և մտան Նախիջևան։ Նա իր որդու՝ Մելիքշահի առաջնորդությամբ մի մեծ զորաբանակ Նախիջևանի վրայով ուղարկեց Հայաստանի կենտրոնական շրջանները նվաճելու, իսկ ինքը ուղղվեց դեպի Վրաստան231։

Ճանապարհին Ալփասլանը սրի ու գերության մատնեց Արցախն ու Ուտիքը, այնուհետև ողջ բուն Աղվանքը և մտավ Վրաստան232։ Ալփասլանի կառավարման տարիներին (1036-1072թթ.) արդեն նվաճված