Այս էջը հաստատված է

գլխավորությամբ, որոնք բերեցին ռազմական նշանակալից հաղթանակներ. ազատագրվեց Հայաստանի զգալի մասը։

1196թ. Զաքարե ամիրսպասալարը և Իվանեն, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, Արագածոտն գավառում նվաճեցին անառիկ ամրոց Ամբերդը, որից հետո մեկը մյուսի հետևից ազատագրեցին հյուսիս-արևելյան Հայաստանի գավառները։

Այդ հաջողությունից անհանգստացած Ատրպատականի ու Գանձակի աթաբեկ Աբու Բաքրը փորձեց կանգնեցնել երկու եղ­բայրների հաղթարշավը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Շամքորի և Գանձակի միջև, որտեղ վրաց-հայկական միացյալ ուժերը հաղթանակի հասան։ Զաքարեի և Իվանեի զորքերը գրավեցին Շամքորն ու Գանձակը։ Այդ հաղթանակները դյուրացրին Ար­ցախի, Ուտիքի, Սյունիքի, Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրումը։

Գանձակի ամիրայի պարտությունը և թուլացումը հեշտացրեց Արցախի և Ուտիքի հողերի ազատագրումը։ Հայոց Արևելից գավառներում ջանադրությամբ էր գործում Զաքարյանների Վահրամյան ճյուղը։ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամը և նրա որդիները կալվածքներ ունեին Ձորոփոր կամ Կայեն գավառում(այժմ՝ Ղազախ)։ Հետագայում Թամար թագուհու ռուս ամուսնու՝ Գեորգիի ապստամբության ժամանակ Կայեն գավառը և հարակից շրջանները հարել էին ապստամբներին, բացի Զաքարյան Վահրամի Զաքարե որդուց։ Սա հավատարիմ էր մնացել թագուհուն, դրա համար էլ Թամար թագուհուց իբրև պարգև ստացավ Գազը և բազում այլ բերդեր ու ավաններ244։

Հայ-վրացական միացյալ ուժերը ազատագրեցին Գարդմանը, Քարահերձը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Գազը, Շամքորը245։

Դաշնակիցները մինչ այդ ազատագրել էին Գեղարքունիքը։ Սելջուկներից մաքրվում է նաև Ծար գավառի զգալի մասը։

Հայ-վրացական միացյալ ուժերի հաջող գործողությունները ոգևորեցին Ներքին Խաչենի տերերին, որոնք էլ սեփական ուժերով ազատագրեցին իրենց երկրամասը։ Այդ պայքարի շնորհիվ ազատագրվեցին