Այս էջը հաստատված է

ձևով։ Վախթանգի զորքերը քաջաբար կռվում էին հարևան սելջու­կյան ամիրայությունների դեմ, օգնում հարևան հայկական իշխանություններին՝ թուրք ասպատակիչների դեմ մարտերում։

Վախթանգ իշխանաց իշխանը հովանավորում էր գիտության և արվեստի մարդկանց։ Հաթերքում էր ապաստանել առակագիր և մեծ իրավագետ Մխիթար Գոշը։ Այնուհետև նա իր եղբայրների հետ հիմնովին վերանորոգում են երկրաշարժից ավերված Նոր գետիկի վանքը, հովանավորում նշանավոր հոգևոր կենտրոնների գործու­նեությունը։

1214թ. վախճանվեց իշխանաց իշխան Վախթանգը։ Դրանից առաջ մահացել էին նրա երկու զավակները, ավագը՝ Հասանը նահատակվել էր սելջուկ թուրքերի դեմ կռվելիս, կրտսերը՝ Գրիգորը, մահացել էր երիտասարդ հասակում։ Եվ իշխանական աթոռը մնացել էր առանց օրինական ժառանգի։

Նման պայմաններում Հաթերքի իշխանական տան մնացած անդամների համաձայնությամբ իրենց տիրույթների արևմտյան մեծագույն մասը տրվեց Ծարի Դոփյաններին, իսկ Դադի վանքից արևելք ընկած ամբողջ տարածքը Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին։ Ներքին Խաչենի իշխանական տան ներկայացուցիչները Արցախի մյուս գահերեցների համեմատ առավել մեծ ինքնուրույ­նություն ունեին։ Ներքին Խաչենի իշխանությունը իր վերելքի ուղին բռնեց 12-րդ դարի 60-ական թվականներից, երբ երկրամասում իշ­խում էր Վախտանգ Ա-ն։ Նրան փոխարինած որդին՝ Հասան մեծը շարունակեց հոր գործը։ Վերջինիս 1174թ. և 1181թ. թողած արձանագրությամբ խաչքարերը պահպանվում են Գանձասարում։ Հասան մեծից հետո Ներքին Խաչենում գահերեցի իրավունքով իշխեց Վախթանգ-Տանգիկը։ Նա ամուսնացած էր վրաց-հայկական միացյալ զորքերի գերագույն հրամանատար(ամիրապասալար) Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի հետ։ Վախտանգ-Տանգիկը մեծ հեղինակություն ուներ վրացական արքունիքում և հովանավոր­վում էր Զաքարյանների կողմից։ Վախտանգ-Տանգիկը մահացել է 1214 թվականին252։

Ներքին Խաչենի իշխանությունը անցավ Վախտանգ-Տանգիկի ավագ որդուն՝ Հասան-Ջալալ Դափային։ Ներքին Խաչենի տիրոջ