Այս էջը հաստատված է

Ջալալ ադ-Դինի յոթնամյա արշավանքները(1225-31թթ.) չափազանց ծանր հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար։ Ավերվե­ցին ծաղկուն քաղաքներն ու գյուղերը։ Թուլացավ երկրի տնտեսական և ռազմական կարողությունները։ Երկրում սկսեց թագավորել սովն ու համաճարակը, ժողովուրդը թողնված էր բախտի քմահաճույքին։

Չնայած դրան, այդ արշավանքների ժամանակ Ջալալ ադ-Դինը համարյա ոչնչով չշոշափեց Արցախի իշխանությունների շահե­րը։ Խորեզմի շահի զորքերը ավերեցին Ուտիքի դաշտավայրային շրջանները, հատկապես Գանձակի շրջակայքը։

Մոնղոլները ուշի ուշով հետևում էին Այսրկովկասում տեղի ունեցող անցքերին, նպատակ ունենալով հարմար պահին ջախջախելու Ջալալ ադ Դինին և վերջնականապես տիրելու նրա տիրապետության տակ գտնվող երկրներին։

Մոնղոլները հետապնդելով Ջալալ ադ-Դինին վերջնականապես 1231թ. հաղթանակի հասան նրա նկատմամբ։ Ջալալ ադ-Դինին հետապնդող մոնղոլները ավերեցին Պարսկաստանը և հասան մինչև Եդեսիա ու Սամոսատ, ապա մարտերով առաջացան մինչև Եփրատ, ավեր ու սպանդ գործելով արշավեցին Դիարբեքիր և Ջազիրա 257։ Այնուհետև նրանք վերադարձան Ատրպատական։

Մոնղոլները, անցնելով Երասխը, հաստատվեցին Մուղանի բարեբեր դաշտում258։ 1232թ. վաղ գարնանը նրանք շարժվեցին դեպի հյուսիս-արևմուտք, պաշարեցին Գանձակը։ Քաղաքի բնակչության դիմադրությունը ավելի բորբոքեց մոնղոլներին։ Նրանք թափանցե­լով քաղաք՝ արյան բաղանիք սարքեցին, սրի քաշեցին ողջ բնակչու­թյանը, չխնայելով անգամ կանանց ու երեխաներին259։ Այս անգամ էլ մոնղոլները չհիմնավորվեցին գրավված տարածքներում և մեծաքանակ ավարով ու գերիներով հեռացան Պարսկաստանի խորքերը։

ՄՈՆՂՈԼՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԳՐԱՎՈՒՄԸ։ 1235թ. Չինգիզ խանի հաջորդ, նրա կրտսեր որդի Ուդեգեյի կողմից հրավիրված համամոնղոլական ղուռուլթայը որոշեց նոր արշավանքներ սկսել և գրավել Ռուսաստանը, Արևելյան Եվրոպայի և Այսրկովկասի երկրները։

1236թ. ռազմական գործողություններ են սկսվում մի կողմից՝ դեպի