Այս էջը հաստատված է

պատսպարվել էր Ավագ Զաքարյանը։ Համոզված լինելով, որ եր­կար չի կարող դիմանալ, Ավագն իր տան վերակացու Գրիգոր Տղա Խաչենցուն ուղարկում է Սևանա լճի ափերին բանակած մոնղոլական զորքերի հրամանատար Չարմաղանի մոտ։ Այնուհետև ինքը՝ անձամբ Ավագ Զաքարյանը ներկայացավ մոնղոլ զորավարին և հնազանդություն հայտնեց նրան և մնաց իր տիրույթի իշխանը։

Սևանա լճի առափնյա շրջաններին և Սյունիքին տիրելուց հետո մոնղոլական մեկ այլ զորախումբ Ջուղբուղա Նոյինի գլխավորու­թյամբ ձեռնամուխ եղավ Խաչենի նվաճմանը։

Ներքին Խաչենի հայության մի մասը պատսպարվեց Հավքախաղաց բերդում։ Չնայած խաչենցիների ցուցաբերած համառ դի­մադրությանը, մոնղոլներին այնումենայնիվ հաջողվեց գաղտագողի մտնել բերդ և սրախողող անել պաշտպաններին։

Մոնղոլները արցախահայության կամքը կոտրելու համար ամենադաժան ու վայրենի ձևով հաշվեհարդար տեսան խաղաղ բնակ­չության հետ։ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ Հավքախաղացի բնակչության մի մասին սրի քաշեցին, իսկ մնացածներին բերդից գահավեժ արեցին։

Արյունը առու դարձած ջրի պես գնում էր։ Շատ ժամանակ անց չթաղված նահատակների ոսկորները քարե կույտերի տեսք ու­նեին263։ Ապա մոնղոլները շարժվեցին Ներքին Խաչենի տիրակալ Հասան-Ջալալի վրա, որը ամրացել էր Գանձասարի հանդիպահայաց անառիկ Խոխանաբերդում։ Մոնղոլները երկար ժամանակ չէին կարողանում գրավել բերդը։ Տեսնելով, որ կռվով անհնար է գրավել այն, դիմեցին արդեն իրենց փորձված մեթոդին. հնազանդության կոչեցին Հասան Ջալալին, խոստանայով նրան թողնել իր երկիրը։ Ներքին Խաչենի տերը դրսից օգնության հույս չունենալով և երկիրն ավելորդ ավերից ու կոտորածներից փրկելլու նպատակով ընդունեց մոնղոլների առաջարկը։

Չնայած Հասան-Ջալալը հնազանդվեց մոնղոլներին, բայց և այնպես ամբողջ Խաչենի նվաճումը բավական դանդաղ ընթացավ, որովհետև ժողովուրդը համառորեն դիմադրում էր։ Պայքարը շարունակվեց 1238թ. ներառյալ264։

Մոնղոլները, նվաճելով Պարսկաստանը, Այսրկովկասը և Փոքր