Այս էջը հաստատված է

անսահմանափակ իշխանություն, բայց և այնպես միջնադարյան խավարի ու հետամնացության պայմաններում լեռնաստանում գոր­ծում էին նաև ժողովրդավարական սկզբունքներ, որոնք հարիր են ժամանակակից քաղաքակրթությանը, այն էլ շատ դեպքում՝ եվրոպականին։ Այսպես, մելիքներին սովորաբար փոխարինում էր նրանց ավագ որդին։ Սակայն նրանք իրենց պարտականություն­ներն ու իրավունքները ստանձնում էին ժողովրդի համախոսական համաձայնությունից հետո279։ Ահա Արցախում ժողովրդի և իշխանության այս միասնությունը դարձավ ազգային ինքնուրույնության պահպանման հիմնական գրավականը։ Եվ այդ միասնական կենարար ուժը հզոր ազդակ հանդիսացավ երկրի ազատության գործին։ Արցախի լեռներում հետագադարերում ծնվեց հայրենիքի՝ Մեծ Հայաստանի ազատագրության գաղափարը։