Այս էջը հաստատված է

16-րդ դարում պարսկահպատակ տարածքներում ստեղծվեցին ռազմա-վարչական 3 միավորներ՝ Շիրվանի, Չուխուր Սադի (Երևան և Նախիջևան) և Ղարաբաղն բեկլարբեկությունները283։

Ամասիայի հաշտության պայմանագրից հետո Այսրկովկասով անցնող երկու տերությունների բաժանարար գիծը չէր բավարարում Թուրքիային և Պարսկաստանին։

1578թ. Պարսկաստանում գահին տիրացած Մուհամեդ Խուդաբանդայի դեմ պայքար սկսեցին կըզըլբաշ ընդդիմադիր ցեղապետերն ու ավագանին։ Քաղաքացիական պատերազմի ասպարեզ դարձան Խորասանի, Համադանի, Առանի և Ղարաբաղի երկրամասերը։

Ստեղծված խառնակ վիճակից օգտվելով Թուրքիան ծավալուն պատերազմական գործողություններ սկսեց Պարսկաստանի դեմ։

1578թ. թուրք զորավար Մուստաֆա Լալա-փաշայի զորքերը մտնելով Այսրկովկաս, գրավեցին Շիրվանը։ Երկու տարի անց նրանք խուժեցին Ղարաբաղ, այնուհետև ավերեցին Երևանն ու հասան Գեղարքունիք։

Թուրքական մահաբեր Յաթաղանին ուղեկցում էր սովն ու մահտարաժամը։

Պատմիչի վկայությամբ մարդիկ սնունդ հայթհայթելիս այլևս չէին տարբերվում գազաններից։ Մարդիկ ուտում էին ինչ պատահեր, երբեմն էլ հարձակվում էին անպաշտպան անասունների վրա, միսը հում-հում ուտում։ Իսկ ուժասպառ եղածները փողոցներից հավաքում էին ոսկորները և բերանները առնելով մռնչում էին։ Հին տրեխները և կաշե փոկերը եփում ուտում էին։ Գարնան բացվելուն պես սևացած մաշկով մարդկանց հոտը թափառում էր դաշտերում՝ սնվելով վայրի խոտաբույսերով։ Մարդկանց մեծ մասը ուռչելով մահանում էր։ Տասնյակ դիակներ անթաղ մնացին։ Այս կամ այն գյու­ղերում քաղցից խելագար մարդիկ իրար միս էին ուտում։ Անթաղ դիակներ ուտելով՝ վայրենացել էին շները։ Գայլերի ոհմակները, մտնելով գյուղերը, խժռում էին անպաշտպան մարդկանց284։

Թուրքերը չբավարարվելով դրանով, մի քանի տարի անց Օս­ման Յուզդեմիր զորավարի գլխավորությամբ Ղրիմի թաթարները և հյուսիսային Կովկասի խառնամբոխ ցեղերը, անցնելով Կուր գետը,