Այս էջը հաստատված է

էին նվիրում, նրանց իրավունք էր վերապահվում պահել մշտական զորք։ Մելիքները պարտավոր էին պաշտպանել երկրի սահմանները, շահին հարկեր վճարել, մասնակցել նրա արշավանքներին։

Չնայած Արցախի մելիքությունները պարսից տերության կազ­մում օգտվում էին միայն ներքին ինքնավարության կարգավիճակից, բայց և այնպես հայկական այդ մանր իշխանությունների տե­րերի ճկունության, քաջության և անձնական բազմաթիվ այլ բարե­մասնությունների շնորհիվ դարձան հայության ինքնության պահ­պանման երաշխիք, նպաստեցին հայկական ինքնատիպ մշակույթի զարգացմանը և դարձան ապագա ազատագրական պայքարի գաղափարախոսներն ու առաջնորդները։

Արցախի մելիքների մի մասը իրենց անձնական կապերի շնոր­հիվ մեծ հեղինակություն ունեին պարսից արքունիքում։

Աղբյուրների վկայությամբ Գեղարքունիքի տեր մելիք-Շահնազար Ա-ն (1570-ական թվականներ-1606թ.) վայելել է պարսից ար­քունիքի հովանավորությունը։

Մելիք-Շահնազար Ա-ին հաջողվեց իր որդու՝ Յավրի բեկի հետ միասին թուրք ասպատակիչներին հալածել Գեղարքունիքից։

Այդ ծառայության համար Շահ-Աբբասը հրովարտակով վավե­րացրեց սերնդե-սերունդ իրենց գավառում իշխելու Մելիք-Շահնազարյանների մելիքական իրավունքը288։

1606թ. շահ Աբբասը դեպի Թիֆլիս կատարած ռազմերթից վերադառնալու ժամանակ Մազրայում հյուրընկալվեց Մելիք-Շահնազար Ա-ի որդիներ Յավրի և Քամալ բեկերին։ Վերջիններիս շահը թանկագին նվերներով պատվեց, դաստակերտեր ու գյուղեր տվեց և թագավորական կնիքով հաստատեց նրանց իրավունքները Գեղարքունիքի վրա289։

Շահի արքունիքում մեծ հեղինակություն ուներ նաև Քաշաթաղ գավառի մելիք-Հայկազը290, որի ապարանքը առայսօր պահպանվում է Աղավնագետի հովտի գյուղերից մեկում նախկին Լաչինի շրջանի Սուլթանքյանդում։ «Իբրև խոշոր կալվածատերեր և արևե­լյան վասալներ՝ մելիքները մեծ հարստություն էին դիզում և ապրում էին ճոխության մեջ, հետևելով, իհարկե, պարսկական ճաշակին և