Այս էջը հաստատված է

ամէնն թախտու թալան յափշտակեյին։ Եվ մերումս անճար մնալով ծեռս տվաք միմեանց, ես ծառայից ծառայ Եսայիս և այր ոմն Շրվան անուն, ևս Սարգիս անուն, որ այս երկուքս ի Չարայպերթու (Ջրաբերդ) են, ես Եսայի Պարտայու և մելիք Յովսէփ ի գանճայու, միմեանց ծեռ արկաք Ժ (10) և ԺԲՌ(12000) մարդ ժողովեցանք, պատերազմ մտանք կամ թե լազկոյ հետ կամ թէ տանս Աղուանից թուրքաց հետ. ամուր ծայրս քարանց սըղնաղ կապեցինք ի մեծի թագաւորիդ սուրդ աղօթիւն շատ կոտորումն և յաղթութիւն եմք առեալ ի վերայ թուրքաց…»302։

Վերոհիշյալ չորս մելիքների ներկայացրած զինվորականությու­նը կենտրոնացված էր Ջրաբերդ և Գյուլիստան գավառներում, Մռովի ստորոտում։ Այն հայտնի է նաև Մեծ սղնախ անունով։ Ի սկզբանե Մեծ սղնախի զինվորականության ղեկավարն ու ոգեշնչողը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Հայոց զորքի մի մասը տեղակայված էր Քիրսի ստորոտում՝ Վարանդայի Ավետարանոց և Սղնախ գյուղերի տարածքում, ինչպես նաև ներկայիս Շուշի քաղաքի շրջակայքում։ Մինչև այժմ էլ Շուշիի հարավ­-արևելյան հանդիպակած ձորի անմատչելի ծերպերում պահպանվում են պաշտպանական կառույցների մնացորդները։ Փոքր սղնախը գլխավորում էր Ավան հարյուրապետը, որը մինչև 1717թ. Շամախու խանական զորքերի մեջ ծառայող հայ զինվորականներից էր։

Դրանցից բացի դեպի լեռնային երկրամասի խորքերը տանող հանգույցակետերում դեռևս վաղ միջնադարից գոյություն ունեցող բերդամրոցներն ու պատնեշները վերանորոգվում և կառուցվում էին նորերը։ Այդ տեղերում նույնպես ստեղծվում են սղնախներ։ Փաստորեն Գյուլիստանի, Ջրաբերդի, Ավետարանոցի, Սղնախի և Շուշիի սղնախներից բացի սղնախներ են եղել նաև Բադարա գյուղի մոտակայքում, Հերհեր ու Ծովատեղ գյուղերի թիկունքում՝ Քոչիզում, Տող և Տումի գյուղերում։ Արցախի տարբեր գավառներում, այդ թվում Ծարում ստեղծվում են նաև տեղական բնույթի մանր զորակայաններ։

Հայոց զորքերի կողմից ջախջախված ավարառու լեռնականնե­րը նահանջեցին դեպի Կուրի ձախափնյակը և այլևս չհամարձակվեցին երևալ Ղարաբաղի կողմերում։

Անարգ թշնամու դեմ միակամ էին դարձել լեռնաստանի մելիք­ներն