Այս էջը հաստատված է

ու սոցիալական մյուս խավերը։ Մինչև անգամ մի խոսքի եկան Գանձասարի Եսայի կաթողիկոսն ու նրան թշնամի Երից Մանկանց վանքի հակաաթոռ կաթողիկոս Ներսեսը[1]։

Հյուսիսային լեռնականների դեմ ինքնապաշտպանության գոր­ծը տարերայնորեն վեր է ածվում պարսկական իշխանության դեմ ուղղված ժողովրդա-ազատագրական շարժման։ Այդ շարժման ղե­կավարները ժամանակին այս երևույթի մեջ նշմարում էին հայոց ազգային հանգած իշխանության «նոր նորոգում»303։

Հայկական ինքնավարության տեղական մարմիններն իրենց ու­ժերը լարում էին լեռնահայաստանում պարսկական իշխանության մնացուկները վերացնելու համար։ 1722թ. Գյուլիստանի, Ջրաբերդի և Գանձակի հայ զինված ուժերը ջանքեր էին գործ դնում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի մատույցները և փակելու Գանձակի ու Թիֆլիսի ճանապարհները պարսիկ և նրանց հարող այն խաների առաջ, որոնք հարկեր էին պահանջում նրանցից կամ հարկահանու­թյան պատրվակով ավերում ու թալանում էին հայկական գյուղերը։ Նման զինաբախումներ տեղի էին ունենում նաև հարևան շրջաննե­րում։ 1723թ. հոկտեմբերին Դիզակի մահալում (Հադրութի մոտ), հայկական զինված ջոկատները խանական հեծյալների հետ ունե­ցան զինաբախում, որի ժամանակ վերջիններս կորցրին 2000 մարդ304։

Արցախահայությունը ոչ միայն թոթափում է պարսկական լուծը, այլև Ավան հարյուրապետի գլխավորությամբ 1724թ. օգնության հասավ Սյունիքի ծանր մարտերում խիզախող Դավիթ-Բեկի զոր­քերին։ Սղնախների զորքի Ղափան գնալը տեղի է ունեցել արտակարգ իրադրության մեջ։ Ղափանից գրություն է ստացվել, որ Բարգուշատի սուլթանը և Նախիջևանի պարսիկ խանը՝ Պարսկաստանի դրածո ֆեոդալները, հարձակվել են Սյունիքի վրա, չորս-հինգ հազար տղամարդ կոտորել և կանայք գերի տարել305։ Համատեղ ուժերով թշնամուն հալածում են Սյունիքից։

  1. 1691թ. Ջրաբերդ գավառի Մեծ–Շեն գյուղի Սարգիս քահանայի որդի Սիմեոն եպիսկոպոսը Մռավ լեռան անտառապատ մի խոր ձորի վրա շինեց Երից Մանկանց վանքը, հաստատվեց այնտեղ և ապա, ինքնագլուխ կաթողիկոս դառնալով, սկիզբ դրեց Գանձասարի դեմ ուղղած հակաաթոռությունը։