Այս էջը հաստատված է

գրել է. «1703թ. խմբագրած նրանց դիմումներն անմի­ջականորեն համընկնում էին եթե ոչ Ղափանի մելիքների, գեթ Ղարաբաղի մելիքների և մանավանդ սրանց քաղաքական ղեկավարի՝ Գանձասարի Եսայի Հասան-Ջալալյան կաթողիկոսի տրամադրությանը»360։

Հայաստանում տեղի ունեցած հետագա դեպքերն արդարացրին Իսրայել Օրու վարգագիծը։ Թե՛ մելիքները, թե՛ Գանձասարի կաթո­ղիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, որ կաթողիկոս ընտրվելու օրից՝ 1703 թվականից սկսած դարձավ ազատագրական պայքարի ան­խոնջ մարտիկներից մեկը, նորանոր դիմումներ հղեցին ռուսական պետությանը՝ հայերին օգնելու և Հայաստանն ազատագրելու խնդրանքով։

Մեզ են հասել մելիքների անունից կազմված գրություններ, որոնք 1703թ. ներկայացված են եղել Մոսկվայի դեսպանական պրիկազին և հաստատում են հայ մելիքներին Օրիի արած այն հավաստիացումը, թե ցարը բարեհաճ տրամադրություն է հայտնել՝ շվեդական պատերազմից հետո իր ձեռքն առնելու Հայաստանի ազատագրման գործը361։ Վերոհիշյալ գրություններին նախորդել է Իսրայել Օրու և Մինաս վարդապետի բանակցությունների արդյունքների հաղորդումը հայ մելիքներին, Գանձասարի ու Էջմիածնի կաթողիկոսներին։ Այդ առաքելությամբ 1702թ. Գանձասարում և Էջմիածնում եղավ Մոսկվայում ապրող մի հայ կապիտան Միրոն Վասիլևը։

Նամակներում Օրին կաթողիկոսներին և մելիքներին հորդորում էր, որ նրանք նախապատրաստվեն մասնակցելու ազատագրական պայքարին և իրենց կողմից դիմումներ հղեն ռուսական պետությանը։

Գալիք պարսկական արշավանքի մանրամասները նախա­պատրաստելու համար Պետրոս առաջինը անհրաժեշտ գտավ հետախուզել ապագա ռազմական գործողությունների թատերաբեմը և պարզել Այսրկովկասի ժողովուրդների տրամադրությունները՝ Ռուսաստանի հանդեպ։ Օրին պատրաստակամություն հայտնեց մասնակցելու հետախուզական այդ աշխատանքներին։ Նա առիթը փորձում էր օգտագործել, մանավանդ, հայ մելիքների հետ իր կապերն