Այս էջը հաստատված է

ամրապնդելու համար։ Արքունիքը նպատակահարմար գտավ, որ դեսպանությունը գլխավորի հենց ինքը՝ Օրին։ Իր առաքե­լության ընթացքում Օրին հանդիպումներ ունեցավ Գանձասարի Եսայի կաթողիկոսի և Արցախի մելիքների հետ։ ժամանակի ամենալուսավորյալ անհատներից մեկը՝ Եսայի Հասան-Ջալալյանը սեր­ված լինելով Առանշահիկների հինավուրց նախարարական տոհմից, արտահայտում էր ոչ միայն հայ հոգևոր և աշխարհիկ, այլև բովանդակ արցախահայության ձգտումներն ու տրամադրությունները։ Ռուսաստանի և Ուկրաինայի հայ եկեղեցական համայնքները Գանձասարի կաթողիկոսությանը ենթարկելու նպատակին հետամուտ՝ Եսային քաղաքական շեշտված հակում ուներ դեպի Ռուսաստանը։ Հայ իշխող դասի ներկայացուցիչների մեջ առաջիներից մեկն էր նա, որ ի սկզբանե հակված էր դեպի Օրիի մոսկովյան ծրագիրը և հետագայում հանդես եկավ որպես այդ ծրագրի կենսագործ­ման եռանդուն պրոպագանդող և կազմակերպիչ։ Այդ հանդիպումը առավել կարևորվում է, որովհետև Արցախի հայ տերերը սերտ կապեր և ազդեցություն ունեին ոչ միայն հայկական ողջ լեռնաստանի, այլև հայաշատ վայրերի վրա։ Օրիի Արցախի մելիքների հետ հանդիպման մասին է վկայում հայ գործիչների 1721թ. նամակը՝ հասցեագրված Պետրոս Առաջինին։ Նամակի հեղինակները վկայում են, որ Օրին տեղեկացել է իրենց երկրի բոլոր եկամուտների, ճանապարհների, մետաքսի արտադրության և Պարսկական զորաբանակի մասին։ Եսայի կաթողիկոսից և Ղարաբաղի չորս վանահայրերից զատ, այդ նամակի տակ կա Ջրաբերդի Մելիք-Եսայու ստորագրությունը362։

Հայ ժողովրդի բաղձանքները անձամբ Պետրոս Առաջինին հաղորդելու համար, 1710թ. Եսայի կաթողիկոսը Պարսկաստանից վերադարձող Օրու դեսպանությանը միացավ և ուղևորվեց դեպի Ռու­սաստան։ 1711թ. Աստրախանում չպարզված հանգամանքներում Օրին մահացավ։ Նրա գործը շարունակեցին Եսայի Հասան-Ջալալյանը, Արցախի մելիքները, Մինաս Վարդապետ Տիգրանյանը։ 1716թ. Գանձասարում Մինաս վարդապետը հանդիպեց Եսայի Հասան-Ջալալյանի հետ, նպատակ ունենալով ճշգրտելու հետագա գործողությունների ծրագիրը։ Նույն թվականին Եսայի Հասան-Ջալալյանը